ԵԱ. Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա առանց Լեւոն Արոնյանի
Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 6-ին կկայանա վերջին՝ 9-րդ տուրը:
Մեդալային պայքարից դուրս մնացած Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի կմրցի Սերբիայի թիմի հետ: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու երրորդ համար Հրանտ Մելքումյանը կխաղան սեւ ֆիգուրներով, իսկ Գաբրիել Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը՝ սպիտակներով:
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 9 միավորով բաժանում է 12-17-րդ տեղերը:
Կանանց Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը Ռուսաստանի թիմն է, որը նախորդ տուրում ապահովել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը հանդես կգան սպիտակ խաղաքարերով, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ սեւերով: Վերջին տուրից ատաջ կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր եւ Ուկրաինայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:
9-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից