Եվրոպայի առաջնություն. Հայաստանի շախմատիստները կմրցեն լեհերի հետ
Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կկայանան 8-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականին այս անգամ մրցակից է բաժին հասել Լեհաստանի ընտրանին: Չնայած նախորդ տուրում Գերմանիայից կրած պարտությանը, մեր թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը ոչ մի փոփոխություն չի կատարել մեկնարկային կազմում: Ահա հանդիպման զույգերը.
Լեւոն Արոնյան – Ռադոսլավ Վոյտաչեկ
Յան-Քշիշտոֆ Դուդա – Գաբրիել Սարգսյան
Հրանտ Մելքումյան – Կաչպեր Պիորուն
Յացեկ Տոմչակ – Հովհաննես Գաբուզյան
Յոթ տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը: Մեր թիմը դեռեւս կարող է պայքարել մրցանակային 3-րդ տեղի համար, սակայն դրա համար պետք է հաղթել վերջին երկու խաղերում, ընդ որում հնարավորինս խոշոր հաշվով, բացի այդ հույս դնել, որ գլխավոր մրցակիցները միավորներ կկորցնեն:
Հայաստանի կանանց հավաքականն այսօր ուժերը կչափի Չեխիայի թիմի հետ: Մեր ընտրանին հանդես կգա այսպիսի կազմով.
Յոանա Վորեկ – Էլինա Դանիելյան
Լիլիթ Մկրտչյան – Կալինա Օլսարովա
Թերեզա Ռոդշտեյն – Լիլիթ Գալոյան
Մարիա Կուրսովա – Կրիստինա Նովոսադովա
Հայաստանի կանանց հավաքականտ յոթ տուրից հետո 9 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցանակային երրորդ տեղից մեր թիմը ետ է մնում ընդամենը մեկ միավորով:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից