ԼՂ խնդրի վերաբերյալ Օլանդի հայտարարությունն անհանգստացրել է Ադրբեջանին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը լրջորեն անհանգստացրել է Բաքվին։
«Haqqin.az»–ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևն այսօր երկրի մեջլիսում կոչ է արել բողոքի նոտա հղել Ֆրանսիային:
Պատգամավորն ընդգծել է, որ հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում Օլանդն իր աջակցությունն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին:
«Սա հայամետ քաղաքականության ակնհայտ դրսևորում է»,- նշել է Գուլիևը՝ ուշադրություն հրավիրելով նաև այն փաստին, որ ամենաշատը հենց Ֆրանսիայի ներկայացուցիչներն են այցելում Լեռնային Ղարաբաղ:
«Մենք չենք կարող բավարարվել հրադադարով, քանի որ դա լուծում չէ: Մենք պետք է հակամարտության կարգավորման համար իրական բանակցություններ սկսենք: Մեծ սխալ կլինի կարծել, թե իրավիճակը կայունացել է: Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են մադրիդյան սկզբունքներում: Մենք գիտենք նաև, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ»,–ասել էր Օլանդը հայերի հետ հանդիպմանը։
7or.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից