Կային օրեր, երբ լացել եմ, մտածել՝ ոչինչ չի ստացվի. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Матч ТВ»-ին, որտեղ խոսել է հաղթահարած դժվարությունների, Մոուրինյոյի հետ աշխատանքի ու Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ համակրանքի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը ստորագրելուց հետո ամեն ինչ երազի նման էր թվում։ Ես չէի հավատում, որ դա տեղի ունեցավ։ Իհարկե, շատ երջանիկ էի ու մի քանի շաբաթվա ընթացքում չէի կարողանում ուշքի գալ։ Երբ խաղում էի «Մետալուրգում», մարդիկ կասկածում էին։ Կարծում էին, որ հասնել «Յունայթեդ» ու «Դորտմունդ», ինձ համար դժվար է լինելու։ Բայց ես պատրաստ եմ հաղթահարել դժվարությունները. դրանք ավելի ուժեղ են դարձնում։
Կային օրեր, երբ ես լացել եմ, մտածել եմ՝ ոչինչ չի ստացվի։ Բայց հաջորդ օրը մոռացել եմ այդ մասին և դուրս եկել խաղադաշտ` տրվելով 100%-ով և, նույնիսկ, ավելին:
Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքի մասին
Շատերը չեն սիրում Ժոզե Մոուրինյոյին, բայց դու չես կարող բոլորի կողմից սիրված լինել։ Նա ունի ինչպես առավելություններ, այնպես էլ՝ թերություններ, բայց նա աշխարհի լավագույն մարզիչներից է, որն արդեն ապացուցել է։
Տատիկի և «Սպարտակի» մասին
Մայրական տատս Մոսկվայից է։ Մանկությանս շրջանում տարվա մի քանի ամիսներն անցկացնում էի Մոսկվայում ու երկրպագում էի «Սպարտակին»։ Հիմա հետևում եմ ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Հայաստանի և Ուկրաինայի առաջնություններին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում