Մեր պատասխանը Բաքու-Թբիլիսի-Կարսի բացմանը
Վրաստանում Հայաստանի դեսպանը Ռուբեն Սադոյանն է: Միանգամից ասենք, որ նորանշանակ դեսպանը հայ-վրացական հարաբերություններից հասկանում է ոչ ավելի, քանի Յուրի Վարդանյանը:
Ռուբեն Սադոյանը եբրեւէ հայ-վրացական հարաբերություններով ոչ զբաղվել, ոչ էլ հետաքրքրվել է: Նա ֆինանսիստ-տնտեսագետ է: Եղել է «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում տնօրեն 2003-ից 2004 թվականներին` «Կենտրոն-կանաչապատում» ընկերության փոխտնօրենը: 2005-ից հիմնել «Յունիգրաֆ-Իքս» ԱՊԸ-ն՝ զբաղվելով թափառող շների ստերիլիզացման գործերով: Սակայն, ինչպես պնդում են մամուլի միջոցները, թափառող կենդանիներին ոչ թե ստերիլիզացրել, այլ պարզապես սատկացրել ու ահռելի գումարներ է ստացել պատվիրատուից՝ քաղաքապետարանից: Այս ամենից հետո նա տասը տարի պատգամավոր է եղել:
Եւ բոլորովին չենք զարմանա, եթե Սադոյանն անգամ տեղյակ չլինի, որ հենց իր նշանակման օրը բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագիծը: Կամ գոնե պատկերացնի դրա տեղակայումը։
Մենք ոչինչ չունենք Ռուբեն Սադոյանի դեմ։ Մենք դեմ ենք Վրաստանի նման կարեւորագույն երկրում մեկը մյուսի հետեւից անտեղյակ եւ ոչ պրոֆեսիոնալ դեսպաններ նշանակելուն։ Մենք կամ չենք հասկանում Վրաստանի կարեւորությունը Հայաստանի համար, կամ թքած ունենք։
Հայաստանը փոխանակ Վրաստանի հետ ձգտի նոր ավելի խորացված օրակարգի հաստատմանը, այս շրջադարձային պահին դեսպան է նշանակում այս ոլորտում լրիվ պատահական մի մարդու։
Ասում են, որ նրա դեսպան նշանակվելու միակ լուրջ պատճառն այն է, որ նա Գագիկ Բեգլարյանի ընկերն է կամ հովանավորյալը:
Նախորդ դեսպան Յուրի Վարդանյանը իր հավատարմագիրը հանձնելիս վրացական կողմին նվիրել էր իր մայկա-տռուսիկով նկարը, մնում է հուսալ, որ Ռ. Սադոյանը չի նվիրի Գագիկ Բեգլարյանի յուղաներկ դիմանկարը։
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»