Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթեցին
Հերսոնեսում (Կրետե) երեկ մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականն առաջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթել է Հունաստանի երկրորդ թիմին:
Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: Ոչ-ոքի է խաղացել Լիլիթ Մկրտչյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել էր Շվեյցարիայի ընտրանու հետ և առավելության հասել 3:1 հաշվով: Սպիտակներով հաղթանակներ էին տարել Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Սերգեյ Մովսեսյան ու Հրանտ Մելքումյանը խաղացել էին ոչ-ոքի, իսկ թիմի առաջատար Լևոն Արոնյանը բաց էր թողել առաջին տուրը:
Հիշեցնենք` Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունն անցկացվում է Հունաստանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը։ Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է։ Խաղերի սկիզբը Երևանի ժամանակով 16։00-ին է։


















































Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի լոգոն համեմատել են Կամասուտրայի նկարների հետ
Ադրբեջանը Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 14-րդն է
Արոնյանը հաղթեց, բայց Հայաստանի հավաքականը պարտվեց
Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները հաղթեցին
Էլինա Դանիելյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից