Յուրգեն Կլոպ. Հնարավոր է՝ «Մանչեսթեր Սիթին» չեմպիոն դառնա արդեն հունվարին
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ենթադրում է, որ «Մանչեսթեր Սիթին» կդառնա Անգլիայի այս առաջնության չեմպիոն:
Լրագրողի հարցին, թե նախորդ երկու տարիներին Անգլիայի չեմպիոն դարձած թիմերը ցուցադրել են պաշտպանողական եւ հակագրոհներով խաղ եւ կարող է, արդյոք, հարձակողական խաղով թիմը դառնալ չեմպիոն, Կլոպը պատասխանել է.
«Այդ մասին հարցրեք «Մանչեսթեր Սիթիին» եւ Խոսեպ Գվարդիոլային: Հնարավոր է՝ նրանք չեմպիոն դառնան արդեն հունվարին: Թիմի խաղաոճը էական չէ: Ամեն թիմի համար պետք է ճիշտ եղանակով խաղալ: Միաժամանակ պետք է հարգել բոլոր մրցակիցներին, որոնք նույնպես լավ աշխատանք են կատարում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչսթեր Սիթին» «Լիվերպուլին» հաղթել է 5:0 հաշվով: Գվարդիոլայի գլխավորած թիմը 25 միավորով առաջին տեղում է, «Լիվերպուլը» 13 միավորով 9-րդն է:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում