Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Դատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրում Արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ) Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումը Սի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրան Սպասվում է առանց տեղումների եղանակ Փաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը Վարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ) Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)

Այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրաՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ)Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը (տեսանյութ)Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱմերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա Մելոնիին
Հայաստան

ՀԲԸՄ-ն մտահոգված է, որ Հայաստանն արցախահայության ճակատագիրը կհանձնի թշնամուն

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մայիսի 29-ին հայտարարություն է տարածել՝ մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը։

«Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ՝ շարունակելու տարածաշրջանային խաղաղության համաձայնագրի ապահովման գործընթացի առաջմղումը։

Վկայակոչելով Արցախի քաղաքացիներին «իրենց անվտանգության և իրավունքների երաշխավորումը» հնարավոր դարձնելու իր հիմնավորումը՝ Հայաստանը նշել է, որ մտադիր է պաշտոնապես ընդունել, որ Ադրբեջանն ունի ինքնիշխանություն Արցախի ժողովրդի նկատմամբ»,- պարզաբանել է ՀԲԸՄ-ն։

Միությունն, ինչպես և աշխարհի շատ հայեր, մերժում է այս հայտարարությունների վավերականությունը:

«Թեև ողջ հայությունը ցանկանում է կայունություն, խաղաղություն և անվտանգություն Հայաստանի և տարածաշրջանի համար, մենք խորապես մտահոգված ենք, որ Հայաստանը արցախահայության ճակատագիրը կհանձնի թշնամուն, որը սահմաններ չի ճանաչում, որպեսզի հասնի իր երկակի նպատակին՝ բնաջնջել հայությանը և, ի վերջո, հեգեմոնիա ձեռք բերել տարածաշրջանում, ինչը վտանգի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի այն պնդումը, որ ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանին, թույլ չի տրվի կանգնել Արցախի ժողովրդի նկատմամբ իր նպատակների ճանապարհին՝ ցույց տալով, որ Արցախում շրջափակումները, ահաբեկչությունը և մշակութային ցեղասպանությունը լինելու են նրա խաղի կանոնները»։

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է նաև, որ այս հակամարտության վերջին 30 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք ազնիվ բանակցող չի եղել։

«Այն չի ենթարկվել Արցախի ժողովրդի նկատմամբ որևէ պայմանագրի, կոնվենցիայի, համաձայնագրի կամ միջազգային իրավունքի։

Իլհամ Ալիևի անողոք հրապարակային հակահայկական հռետորաբանությունը, հայկական քաղաքացիական համայնքների դեմ չգրգռված ռազմական հարձակումները և Արցախում հազարավոր հայերի զրկանքը անխիղճ տնտեսական շրջափակման միջոցով բավարար ապացույց են:

Մենք գիտենք, որ այս փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է Ադրբեջանին դատարկ կտրոն տալուն՝ անպատիժ կերպով Արցախն արմատախիլ անելու իր առաքելությունը ավարտելու համար։

30 տարի շարունակ Արցախի ժողովուրդը փորձել է իրացնել իր ինքնորոշման իրավունքը, որը սահմանված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության երկրորդ հոդվածում և ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում։

Ինքնորոշումը գործողության միակ ընդունելի ուղին է, և համաշխարհային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի այս գործընթացը վերջնականապես իրականացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

ՀԲԸՄ-ն կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն էթնիկ զտումների Ադրբեջանի կողմից, որը հետևողականորեն խախտում է համաձայնագիրը։