Կավանո. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները խոսում են քաղաքական լուծման մասին, բայց քայլեր չեն ձեռնարկում
Ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ ավելի հեռու են համաձայնագրից, քան նախկինում: Այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Կավանոն հոկտեմբերի 18-ին Հելսինկյան կոմիտեում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:
Նախկին համանախագահը նշել է, որ տարածաշրջան բերված զենքի տեսակները ավելի բարդ իրավիճակ են ստեղծում:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակը ուժեղ փոփոխություններ է կրում:
«Տարածաշրջանում տնտեսական ինտեգրում կա, դրամատիկ քաղաքական փոփոխություններ», - ավելացրել է նա:
Կավանոն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն չէ. այն հալված եւ շատ վտանգավոր հակամարտություն է:
Խոսելով բանակցությունների պատմության մասին՝ դիվանագետը ավելացրել է, որ ժամանակ առ ժամանակ կողմերի միջեւ փոխզիջմանն ավելի մեծ պատրաստակամություն է եղել:
Հակամարտությունը դարձել է միջազգային, եւ այն ստանում է միջազգային հանրության զգալի ուշադրությունը, արձանագրել է նախկին համանախագահը:
«1987 թվականից ի վեր չի եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, որը չիմանար Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին», - հավելել է Կավանոն:
Նա ասել է, որ կարեւոր է, որ կողմերը ընդլայնեն գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցչի գրասենյակը եւ ստեղծեն միջադեպերի հետաքննման մեխանիզմ:
Նա հավելել է, որ նախագահները բազմիցս հայտարարել են, որ քաղաքական լուծում են ուզում, բայց նրանք այդ ուղղությամբ չեն գործում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով