Վարդան Օսկանյան. «Հազվագյուտ առիթ է երկրում իրավիճակ փոխելու». տեսանյութ
Այսօր՝ փետրվարի 13-ին, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը:
«Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և ինձ շատ բան է միավորում և անցյալում, և այսօր: Երեքս էլ եղել ենք Հայաստանի ու Արցախի պետականության ստեղծման ակունքներում: Սեյրան Օհանյանը եղել է ռազմական ճակատում, Րաֆֆի Հովհաննիսյանը և ես՝ դիվանագիտական, և յուրաքանչյուրս այս տարիների ընթացքում մեր ներդրումն ենք ունեցել Հայաստանի պետականության կայացման հարցում». - ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո, հավելելով, որ նա և Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել են Հայաստան՝ թողնելով հանգիստ կյանքը ԱՄՆ-ում:
«Մենք եկել ենք մեծ հույսերով, իղձերով, որպեսզի կարողանանք իսկապես ստեղծել, առաջին հերթին մեր նախնիների երազած Հայաստանը, բայց ամենակարևորը ստեղծել մեր ապագա սերունդների համար հանգիստ, անկախ ու բարգավաճ մի հանգրվան, որտեղ ողջ հայությունը կարող է գալ և ապրել», - ասաց նա:
Խոսելով բուն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասին Վարդան Օսկանյանը նշեց, որ դա «հազվագյուտ առիթ է երկրում իրավիճակ փոխելու, որովհետև մենք երեքով մեր համախոհներով, մեզ հետ միացած այլ քաղաքական ուժերով չենք կասկածում որ իսկապես շատ արագ շատ բան Հայաստանում կարելի է փոխել», - ասաց նա, ընդգծելով, որ երկրու առկա իրավիճակը պայմանավորված է գործող իշխանությունների գործոնով:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































«Ուրվագիծ» հաղորդման հյուրը Վարդան Օսկանյանն է
Ժողովրդին հուզող 4 խնդիր կա, որի լուծումը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում. Վարդան Օսկանյան
Ինչ են առաջարկում Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը միանում է ստորագրահավաքին
Սեյրան Օհանյանի վճռական քայլը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ