«Սկզբունքային ենք լինելու բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման հարցում». ԼՂ նախագահ
«Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ», - այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ։
Բակո Սահակյանը նշել է, որ պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը և անվտանգությունը և այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:
«Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
Բակո Սաահակյանի խոսքով՝ բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը:
«Մենք երբեք ագրեսոր չենք եղել և չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար: Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը», - ասել է Բակո Սահակյանը:
Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ ԼՂ նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ անկախությունն ու անվտանգությունն անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի պետականաշինության հիմնարար սկզբունքները:
«Ազատ, անկախ և հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաև համայն հայության ապագան: Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ:
Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել», - ասել է Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության և այլ ոլորտներում մոտակա երեք տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքներին ու ծրագրերին:


















































Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով