Հայաստանի սահմանին սեպտեմբերյան էսկալացիան տեղի ունեցավ Խարկովից ռուսական զորքերի նահանջից անմիջապես հետո. Արեշեւ
Ռուսաստանի Դաշնության սահմանների երկայնքով համակարգված աշխատանք է տարվում նրա ազդեցությունը համահարթեցնելու ուղղությամբ։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոնը» հաղորդմանը, ասաց Հարավային Կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Արեշեւը։
Այն, ինչ այլ պետությունների կողմից համարվում է որպես Ռուսաստանի թուլության դրսեւորում, ուղղակիորեն փոխանցվում է տեղական իրողություններին, նշեց փորձագետը։
«Դա երեւում է նաեւ 2022 թվականի մարտին Փարուխ գյուղում Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունից, այնուհետեւ մի շարք հետագա սրացումներից, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի ձախողումների ֆոնին։ Օրինակ, Հայաստանի սահմանին սեպտեմբերյան էսկալացիան տեղի ունեցավ Խարկովի մարզից ռուսական զորքերի նահանջից ընդամենը մի քանի օր անց։ Այն, թե ինչպես սա կարող է օգտագործվել, ինձ շատ է անհանգստացնում: Կարծում եմ, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ կապի որոշ ուղիներ պահպանվում են, եւ այս գծով ռուսական կողմը փորձում է անել հնարավոր ամեն ինչ՝ հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար»,- հավելեց Արեշեւը։
Միեւնույն ժամանակ, փորձագետը մատնանշեց Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության կտրուկ աճած ակտիվությունը, որի համար Ադրբեջանը կարեւոր է որպես առաջադեմ ֆորպոստ Իրանի եւ Ռուսաստանի հետ սահմանին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»