Բայդենի տանը գաղտնի փաստաթղթերի եւս մի քանի էջեր են հայտնաբերվել
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ընտանիքի տանը՝ Դելավերում, հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթերի եւս հինգ էջ, հայտնել են Սպիտակ տնից։
Բայդենի փաստաբան Ռիչարդ Զաուբերը տեղեկացրել է, որ հինգշաբթի օրը լրացուցիչ փաստաթղթեր են հայտնաբերել, որոնք անմիջապես փոխանցվել են Արդարադատության նախարարությանը։
Միացյալ Նահանգների նախագահի փաստաբանները հայտնել են, որ փաստաթղթերը վերաբերում են նրա՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ տարած աշխատանքին:
Հետաքննվում է, թե ինչպե՞ս է Բայդենը վարում այդ փաստաթղթերը։
Հետաքննության ընթացքում փաստաթղթերի հայտնաբերումը Բայդենի համար քաղաքական ամոթանք է համարվել, քանի որ դա տեղի է ունենում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գաղտնի ֆայլերի ենթադրյալ սխալ օգտագործման հետաքննության ընթացքում։
Այս շաբաթ Բայդենի ընտանեկան տան ավտոտնակում, որտեղ նա պահում է իր 1960-ականների Chevrolet Corvette սպորտային մեքենան, արդեն իսկ հայտնաբերվել է մեկ փաստաթուղթ, որը համարվում է գաղտնի:
Զաուբերն ասել է, որ փաստաբանները իրավասու չեն աշխատելու, ուստի դադարեցրել են խուզարկությունը այն վայրի անմիջական հարեւանությամբ, որտեղ չորեքշաբթի օրը հայտնաբերվել է գաղտնի նյութերի առաջին էջը։
Սակայն Զաուբերը, ով անվտանգության թույլտվություն ունի, պնդում է, որ հինգշաբթի երեկոյան վերադարձել է Բայդենի Դելավեր տուն՝ Արդարադատության նախարարություն ներկայացնելու նպատակով փաստաթղթեր պատրաստելու համար:
Հենց այդ ժամանակ էլ հայտնաբերել է լրացուցիչ գաղտնի նյութերը։
«Մինչ ես այն հանձնում էի արդարադատության դեպարտամենտի պաշտոնյաներին, ովքեր ուղեկցում էին ինձ, նյութերի մեջ գտնվեցին եւս հինգ գաղտնի էջեր», - ասել է Զաուբերը՝ հավելելով, որ Սպիտակ տունը կաշխատի նորանշանակ հատուկ խորհրդականի հետ։
Ուրբաթ օրը CBS News-ը հաղորդել է, որ Փեն Բայդենի կենտրոնում հայտնաբերված մոտ 10 փաստաթղթերը, պարունակում են խիստ գաղտնի նյութեր:
ԱՄՆ-ում գաղտնիության երեք հիմնական մակարդակ կա: Ամենախիստ պահպանվող հույժ գաղտնի տեղեկատվության արտահոսքը կարող է «լուրջ վնաս» պատճառել։
Հանրապետականները Սպիտակ տանը կոչ են անում հրապարակել Բայդենի այցելությունների մատյանները, սակայն Սպիտակ տունը հրաժարվել է ասել, արդյոք նման տեղեկատվությունը կհրապարակվի, թե ոչ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել