Սենատորները դիմել են Բայդենի վարչակազմին՝ Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու պահանջով
ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը՝ համապատասխանաբար Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Զինված ծառայությունների հանձնաժողովների նախագահները կոչ են արել Բայդենի վարչակազմին շտապ օգնություն ուղարկել Արցախ (Լեռնային Ղարաբաղ) և ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ վերացնելու այնտեղ բնակվող 120,000 հայերի մեկամսյա շրջափակումը իրենց բնիկ հայրենիքում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ադրբեջանի շրջափակումը դադարեցնելը պետք է սկսվի Ալիևի կոռումպացված և ռասիստական ռեժիմին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցմամբ»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ողջունելով սենատորների դիրքորոշումը։
Պետքարտուղար Անտոնի Բլինքենին ուղարկված համատեղ նամակում նախագահ Մենենդեսը և նախագահ Ռիդը խորը մտահոգություն են հայտնում Ադրբեջանի շրջափակման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկի խաղաղ բնակչության սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը արգելափակելու համար։
Նրանք նշել են, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչությանը հումանիտար օգնություն ու անհրաժեշտ օգնություն հասցնելու ուղղությամբ։
«Մենք պետք է աջակցենք այն կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև աշխատենք ողջ Եվրոպայում մեր համախոհ գործընկերների հետ, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների վերաբերյալ՝ ճնշում գործադրելու Ալիևի ռեժիմի վրա՝ դադարեցնելու այս անընդունելի շրջափակումը»,-ասված է նամակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել