ABL Space Systems-ի RS1 հրթիռի առաջին ուղեծրային արձակումն ավարտվել է պայթյունով. առաջին փուլում 9 շարժիչները միաժամանակ անջատվել են
ABL Space Systems ընկերության RS1 հրթիռի ուղեծրային առաջին արձակումը ձախողվել է. առաջին փուլում ինը շարժիչները միաժամանակ անջատվել են, ինչի հետևանքով հրթիռն ընկել է արձակման հարթակի վրա և պայթել: Հրթիռում եղել են երկու փոքր OmniTeq արբանյակներ:
Հրթիռի առաջին թռիչքը նախատեսված էր հունվարի 10-ին։ Գործարկումից 20 րոպե անց ընկերությունը սոցցանցերում տեղեկացրել էր, որ արձակումը ձախողվել է:
«Գործարկումից հետո RS1-ը բախվեց անոմալիայի և ժամանակից շուտ անջատվեց: Թիմը PSCA-ի և FAA-ի հետ համատեղ աշխատում է անոմալիաների արձագանքման մեր ընթացակարգերի վրա»,- ասվում էր ABL Space Systems-ի թվիթերյան էջում զետեղված հաղորդագրությունում։
Ավելի ուշ հայտնի դարձան կատարվածի որոշ մանրամասներ. արձակումից անմիջապես հետո առաջին փուլում բոլոր ինը շարժիչները, ինչպես նշվեց վերևում, միաժամանակ անջատվել էին, ինչի հետևանքով հրթիռն ընկել է և պայթել։ Պայթյունի հետևանքով անձնակազմից և առհասարակ ոչ ոք չի տուժել, իսկ հրդեհը շուտով մարվել է։ Ճիշտ է, հրթիռը գործարկող սարքավորումը, ինչպես և սպասվում էր, վնասվել է։
«Սա այն արդյունքը չէ, որը մենք սպասում էինք այսօր, այլ այն, որին մենք պատրաստ էինք»,- ասել են ընկերությունից՝ հավելելով, որ այս միջադեպի հետաքննության ավարտից հետո ընկերությունը կշարունակի թռիչքները։
RS1-ը փոքր երկաստիճան մեկնարկային հրթիռ է, որը կարող է մինչև 1350 կգ օգտակար բեռ տեղափոխել Երկրի ցածր ուղեծիր: Հրթիռն ունի ինը E2 տիպի շարժիչ առաջին փուլի համար և մեկ E2 շարժիչ երկրորդ փուլի համար, որը որպես վառելիք օգտագործում է կերոսին և հեղուկ թթվածին։
Հիշեցնենք, որ վերջերս Մեծ Բրիտանիայից առաջին տիեզերական արձակումը նույնպես ձախողվել էր, ինչի հետևանքով Virgin Orbit-ը կորցրել էր ինը արբանյակ, որոնք ցանկանում էր տիեզերք ուղարկել:


















































Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...