Ներկայացուցիչների պալատի հանրապետականները հետաքննություն են սկսել նախագահ Ջո Բայդենի եւ նրա ընտանիքի նկատմամբ
Ներկայացուցիչների պալատի հանրապետականները սկսել են վաղուց խոստացված հետաքննությունը նախագահ Ջո Բայդենի եւ նրա ընտանիքի նկատմամբ:
«Այժմ, երբ դեմոկրատներն այլեւս չունեն միակուսակցական իշխանություն Վաշինգտոնում, գալիս է վերահսկողության եւ հաշվետվողականության ժամանակաշրջան»,-ասվում է Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Ջեյմս Կոմերի հայտարարության մեջ:
Հանրապետականների գլխավորած հանձնաժողովը մի շարք նամակներ է ուղարկել ֆինանսների նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Բայդենների ընտանիքի անդամների ֆինանսական գործարքների մասին, որոնք նշվել են որպես կասկածելի գործունեություն:
Օրենսդիրները նաեւ ցուցմունք են խնդրել Twitter-ի մի քանի նախկին ղեկավարներից, որոնք մասնակցել են ընկերության կողմից 2020 թվականի հոկտեմբերին New York Post-ի հոդվածի մշակմանը՝ նախագահի կրտսեր որդու՝ Հանթեր Բայդենի մասին: Հանրապետականներն ասում են, որ այս պատմությունը լռեցվել է քաղաքական պատճառներով:
Կոմերը եւ մյուս հանրապետականները նախանշում են իրենց հետաքննության ծրագիրը նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում աննշան մեծամասնություն ստանալուց մեկ օր անց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել