Բուժար Օսմանին կայցելի ՀՀ եւ Ադրբեջան. ԵԱՀԿ գործող նախագահը կողմերին իրավիճակի լիցքաթափման կոչ է արել
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուժար Օսմանին առանձին հեռախոսազրույցներ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացրել է ԵԱՀԿ կայքը։
Հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, հատուկ ուշադրություն է հատկացվել Լաչինի միջանցքին։
Օսմանին ընդգծել է, որ ուշադիր հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին։ Նա մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա իրավիճակի ազդեցության առիթով։ ԵԱՀԿ գործող նախագահը կողմերին լարվածությունը թուլացնելու եւ կառուցողական ու արդյունավետ երկխոսություն սկսելու կոչ է արել։
Օսմանիի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը եւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցները՝ ԵԱՀԿ գործիքակազմի շրջանակում, կարեւոր են տեղերում մարդկանց առնչվող ընթացիկ մարտահրավերները հաղթահարելու համար։
Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին հաստատել է իր անձնական մասնակցության պատրաստակամությունը, որպեսզի օգնի լարվածությունը թուլացնելուն եւ անձնական ավանդ ունենա կայուն խաղաղության հասնելու գործում։ Նա նաեւ առաջիկայում կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել