Արքայազն Հարին հայտարարել է, որ թագավորական ընտանիքն իր և Մեգան Մարքլի հետ հաշտվելու ցանկություն չունի
Արքայազն Հարրին ITV հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ թագավորական ընտանիքը «բացարձակապես չի ցանկանում հաշտվել» իր և իր կնոջ՝ Մեգան Մարքլի հետ։
Սասեքսի դուքսը նաև պատմել է հոր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ լարված հարաբերությունների մասին՝ պնդելով, որ ցանկանում է «վերադարձնել» իր հորն ու եղբորը: Հարրին շեշտել է, որ «այսպես չպետք է լինի»։ Արքայազնը նաև ընդգծել է, որ ցանկանում է «ընտանիք, այլ ոչ թե կազմակերպություն»։
Ինչպես ավելի վաղ բացատրել էր թագավորական փորձագետ Ջոնաթան Սակերդոտին, Չարլզ III-ը բացառել էր արքայազն Հարիին և Մեգան Մարքլին Սուրբ Ծննդյան կապակցությամբ արված ուղերձից, քանի որ ձգտում էր «շեշտն ընտանեկան դրամաներից դնել հասարակ մարդկանց կյանքի իրողությունների վրա»։ Շատերը ենթադրել են, որ նման քայլի պատճառը Հարիի և Մեգան Մարքլի վավերագրական ֆիլմն է եղել, սակայն պարզվել է, որ Չարլզ III-ի ուղերձը գրվել էր դեռ դեկտեմբերի 13-ին՝ մինչ Սասեքսի դքսի և դքսուհու՝ սկանդալային բացահայտումներով լի ֆիլմի վերջին երեք դրվագների թողարկումը։
Նշվում էր նաև, որ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի թագավորը ջերմորեն էր արտահայտվում որդու և Մեգան Մարքլի մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել