2023-ը ծանր ժամանակներ կբերի ամբողջ աշխարհին. Washington Examiner
2023-ը ծանր ժամանակներ կբերի ամբողջ աշխարհին, գրել է Washington Examiner-ը։
«Չինաստանում COVID-19-ի հանդեպ վերաբերմունքը հավերժ աղետ է։ Մարդիկ մահանում են, իսկ մատակարարումների շղթաները նորից խախտվում են։ Եվ որ ավելի վատ է՝ մի քանի երկրներ, որոնցում շուկաները նոր են ձեւավորվում, կործանման եզրին են։ COVID-19-ը, գնաճը, տոկոսադրույքների բարձրացումը, անընդունելի պարտքային բեռը, կոռուպցիան եւ ոչ արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունը վնասում են զարգացող երկրների տնտեսությանը։ Հարավային Աֆրիկան կոռուպցիայի եւ վատ քաղաքականության նմուշ է։ Միջազգային ֆինանսական գործակալությունները, ինչպիսին են ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը, տենդագին աշխատում են կայունացման եւ պարտքի վերակառուցման ծրագրերի ուղղությամբ։ Հարուստ երկրները հետաձգում են ավելի շատ ֆինանսական եւ տեխնիկական օգնության ցուցաբերումը։
Լսվում են Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ գլոբալ առեւտրային պատերազմի առաջին կրակոցները։ Գնաճի իջեցման մասին օրենքի դրույթները՝ «Գնեք ամերիկյանը», կանաչ էներգիայի վերաբերյալ, պրոտեկցիոնիստական բնույթ են կրում։ Դրանք հակասում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ «Գնեք ամերիկյան»-ը իջեցնում է ամերիկացիների մեծ մասի կյանքի որակը։ Անգամ նշանավոր տնտեսագետները, որոնք կապված են Դեմոկրատական կուսակցության հետ, քննադատում են այդ նախագիծը։
Իհարկե, Եվրամիության քաղաքական գործիչներն անմեղ չեն ձախողման դատապարտված պրոտեկցիոնիզմի «ակն ընդ ական» խաղում։ Եվրամիության խորհրդարանականներն առաջ են տանում ածխաջրային սահմանների ճշտման մեխանիզմները, որպեսզի հարկեն ԵՄ ներմուծումը՝ նրա ածխածնային տարողության հիման վրա։
Եվրոպական հարկերը ածխածնի արտանետումների հետ կապված՝ զգալիորեն բարձրացնում են բիզնեսի վարման արժեքն այն ճյուղերի համար, որոնցում բարձր ածխածնային էներգիայի բաժինը մտնում է արտադրության արժեքի մեջ։ Կտուժեն ալյումինիումի, երկաթի, պողպատի, ցեմենտի, քիմիկատների եւ պարարտանյութերի ճյուղերը։ Աշխատանքը կզոհաբերվի։ Գնաճն ավելի բարձր կլինի։
Տնտեսական եւ սոցիալական վնասները փոխհատուցելու համար կձեռնարկվեն ավելի շռայլ ծախսեր սոցիալական ապահովության համար։ Բյուջեի դեֆիցիտն ավելի բարձր կլինի։ Բացասական տնտեսական հակադարձ կապի հանգույցն անխուսափելի կլինի։
Սառը տնտեսական ձմեռը վրա է հասնում նաեւ Ամերիկային։ Վրա է հասնում ռեցեսիան։ Տոկոսադրույքներն ավելանում են։ Դրանք բարձր կմնան երկար ժամանակ։ Սուղ կապիտալը վերացվում է «կանաչ» տնտեսության հետեւից վազելով, ինչը հիմար ճամփորդություն կլինի հաջորդ տասնամյակում եւ գրեթե հաստատ ավելի երկար կտեւի։
Նախագահ Ջո Բայդենի պրոտեկցիոնիզմը եւ ֆավորիտիզմը արհմիությունների հանդեպ խորացնում են գնաճային ճնշումը եւ վերացնում աշխատատեղերը։ Եվ եթե այս բոլոր վատ նորությունները բավական չեն, ապա 2023թ.ինչ-որ տեղ՝ ամռանը, Միացյալ Նահանգները կսկսի սիրախաղ անել դաշնային դեֆոլտի հետ, երբ Կոնգրեսը որոշում ընդունի պարտքի շեմի մասին։
Աշխարհի հարուստ երկրները պետք է համագործակցեն։ Բայց նախապատվությունը կտրվի հակամարտությանը, ոչ թե փոխզիջմանը։ Քաղաքական գործիչներն այլ ազգերին կվերածեն ուրվականների։ Քաղաքական էլիտաներն ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ասիայում կնախընտրեն ավերիչ պոպուլիստական քաղաքականությունը կոնսենսուսի ձեւավորման ծանր աշխատանքից, որն անհրաժեշտ է ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ բարգավաճման ապահովման համար։
Ծանր ժամանակներ են գալիս»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել