Եթե Երևանը շահագրգռված լիներ, ՀԱՊԿ-ը պատրաստ կլիներ Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկել. Զախարովա
Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրում, որը թույլ է տալիս արդյունավետ կատարել այդ գործառույթը։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններն այն մասին, թե այժմ ՌԴ-ի համար ստեղծվել է Հայաստանի կողքին կանգնելու եւ նրա ինքնիշխանությունը պաշտպանելու հնարավորություն, իսկ Երեւանում սպասում են համապատասխան գործողությունների։
Արդյո՞ք Մոսկվան կկողմնորոշվի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Երեւանի հետ իր դաշնակցային հարաբերություններում։
«Ես չեմ ցանկանում պարզել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր հիշատակած քաղաքական գործիչը։ Եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա, ներառյալ 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությունները։ Հենց դրանք են հուսալի հիմք կազմում Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։ Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրել, որը թույլ է տալիս արդյունավետորեն կատարել այդ գործառույթը։ Եւ ես լիահույս եմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն։ Իսկ եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա Երեւանի շահագրգռության դեպքում կազմակերպության մյուս անդամ պետությունները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն»,- նշել է Զախարովան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել