Ռուս խաղաղապահներին քննադատելը հիմարություն է, բայց քննադատությունը չի կարելի անտեսել. ՀՀ-ում Բելառուսի դեսպան. (տեսանյութ)
Ես չեմ լսել, որ որեւէ մեկը քննադատի ռուս խաղաղապահներին: Այս մասին դեկտեմբերի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Նա չբացառեց, որ կան ոչ բարեկամական ուժեր, որոնք դա անում են.
«Ուղղակի հիմարություն է նման բաներ անելը, երբ Ռուսաստանն իրականում ապահովում է խաղաղությունը Հայաստանում»,-ընդգծեց դեսպանը։
Կոնյուկը վստահեցրեց, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար։
«Ռուս խաղաղապահների, ռուս սահմանապահների միայն ներկայությունը որոշ չափով անվտանգության միջոց է։ Ուստի այս քննադատությանը պետք է համապատասխան արձագանք տալ։ Իհարկե, դա չի կարելի անտեսել։ Պետք է հասկանանք, որ մեր երկրների համար լավը ցանկացողները չեն, որ քննադատում են»,-հավելեց նա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին