Հարավային Կորեայում գրոհային ինքնաթիռ է կործանվել Հյուսիսային Կորեայից դրոնների ներթափանցման պատճառով
Հարավկորեական թեթեւ գրոհային ինքնաթիռի կործանումը կապված է հյուսիսկորեական դրոնների ներխուժման հետ, տեղեկացրել է հարավկորեական լրատվական YTN հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի Զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի տվյալներին։
«Համապատասխան արձագանքման հետեւանքով տեղի է ունեցել միջադեպ։ Ժամը մոտ 11.40-ին թեթեւ գրոհային ինքնաթիռը երկրի ՌՕՈւ-ի 8-րդ էսկադրոնից կործանվել է Մուկերի գյուղի (Հվենսոն շրջան, Կանվոնդո նահանգ) մոտ։ Երկու օդաչուներն էլ կատապուլտացվել են, վնաս չի պատճառվել»,- տեղեկացրել է YTN-ն։
Նրա տվյալներով՝ զինվորականները նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել «հյուսիսկորեական դրոնների ներխուժման ժամանակ տակտիկական աջակցությանը պատրաստվելիս»։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դրոններ են նկատվել հարավկորեական երկնքում, ժամը 10.25-ին, մի շարք շրջաններում, ընդհուպ մինչեւ Սեուլում։ «Ռյոնհափ» գործակալության տվյալներով՝ դրանք մասնավորապես հայտնվել են Կիմպհո շրջանում, Կանհվա եւ Փհաջու կղզիներում, ինչը հանգեցրել է ժամը 13.08-ից մինչեւ 14.10-ը քաղաքացիական չվերթների դադարեցման Ինչհոն եւ Կիմպհո օդանավակայաններում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել