Ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից
Ո՞վքեր են իրականում Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդները: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը բացահայտումներ է արել․
«Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։
Այս եզրահանգմանն է եկել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում ստեղծված աշխատանքային խումբը՝ մասնագիտական վերլուծության ենթարկելով Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդների վերաբերյալ փաստական տվյալները։
Ըստ այդմ, էկոակտիվիստ ներկայացող անձանց կազմակերպությունները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, որոշ դեպքերում՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի Ֆոնդի ֆինանսավորմամբ։

Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» իրենց սոցցանցերի էջերում առանձնակի ջանասիրությամբ են տարածում Ալիևների ընտանիքին վերաբերող տեղեկությունները, լուսանկարները, անում են հակահայկական ու հայատյաց գրառումներ, քարոզ։ Բայց գլխավոր հարցն այն է, որ նրանք ապահովում են ադրբեջանական կառավարական քաղաքականությունը։
Ընդամենը մեկ օրինակ․ Թելման Քասիմովը, ով «ակցիայի» առաջնորդներից է, ճանապարը փակելու վայրում հայերենով կոչեր է հնչեցնում, միասին ապրելու հորդորներ անում, բայց Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հպարտությամբ տեղադրում է Հայաստանի ու Արցախի դրոշը ոտքի տակ գցած ադրբեջանական զինվորականների լուսանկարները, ուրախանում հայկական կողմի մարդկային կորուստներով։ Փաստերն ապացուցում են, որ նա իրականում հայատյաց զինվորական է, ըստ հավաստի աղբյուրների` ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա, ով նաև ակտիվորեն քարոզում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները։
Նա իր սոցիալական ցանցերի նկարներում անթաքույց ցուցադրում է Գորշ գայլեր ահաբեկչական-ազգայնական խմբի հետ առնչությունը, հպարտության լուսանկար է հրապարակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած և Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի հետ:
Ակցիայի մյուս «առաջնորդների» դեպքում ևս նմանատիպ պատկեր ենք արձանագրել, որոնց մասին իրական տեղեկությունները լուսանկարներում են։
Հետևաբար, բացարձակ ճիշտ է այն պնդումը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման, արտաքին աշխարհից մեկուսացնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է, հերթական փորձը միջազգային կանոնների բացարձակ խախտումով ճնշելու արցախահայության ինքնորոշման բացարձակ լեգիտիմ իրավունքը»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն