Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Տեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիր Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres Կյանքից հեռացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը Քննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումները Ռուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարել Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն ՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ) Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)

ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում
Սպորտ

Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է իր անցած ուղու, մանկության տարիների, կարիերայի դժվարությունների և հայկական ընտրանին ընտրելու որոշման մասին։

Հայկական արմատների և ֆուտբոլային առաջին քայլերի մասին

Անդրադառնալով մանկությանն ու ֆուտբոլ մուտք գործելուն՝ Ղարիբյանը պատմել է, թե ինչպես է ընտանիքը տեղափոխվել Ռուսաստան, և որքան կարևոր է եղել մայրենի լեզվի իմացությունը. «Ծնողներս 25 տարի առաջ տեղափոխվել են Մոսկվա: Հայրս այնտեղ աշխատանք գտավ, իսկ ես արդեն ծնվեցի և մեծացա Մոսկվայում:

Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն, որպեսզի հիմա կարողանամ ազատ շփվել ձեզ հետ: Գրեթե մեկ-երկու տարին մեկ գալիս էինք տատիկիս տուն: Այստեղ ինձ շատ լավ եմ զգում, որովհետև սիրում եմ այն ամենը, ինչ կապված է հայրենիքիս հետ:

Փոքր ժամանակ բավականին չարաճճի երեխա էի: Չորս տարի լողով եմ զբաղվել, և նոր միայն եկել եմ ֆուտբոլ: Հայրս միշտ շատ է սիրել այս մարզաձևը, և հենց դա էլ պատճառ դարձավ, որ ընտրեմ ֆուտբոլը: Բավականին ուշ եմ սկսել՝ տասը տարեկան էի, երբ առաջին անգամ հաճախեցի պարապմունքների»:

Դժվարությունների և մոր որոշիչ խորհրդի մասին

Հարձակվողը հիշել է նաև «Ռոդինայի» համակարգում անցկացրած բարդ տարիներն ու այն ծանր պարտությունը, որից հետո մոր խոսքերը նրան հետ են պահել ֆուտբոլը թողնելու մտքից. «Ամենադժվար փուլն ակադեմիա հաճախելն էր: Տասնչորսից մինչև տասնինը տարեկան հասակում, քանի դեռ չէի տեղափոխվել Մոսկվա և մեքենա չունեինք, մարզումների հասնելու համար ամեն օր մեկուկես ժամ ճանապարհ էի անցնում:

Տասնհինգ տարեկանում մեր թիմով խաղացինք, վատ հանդիպում անցկացրինք և պարտվեցինք 2-6 հաշվով: Այդ պարտությունից հետո մտածում էի այլևս չզբաղվել ֆուտբոլով, սակայն մայրս ինձ սթափեցրեց՝ ասելով. «Հանգստացի՛ր և խաղա՛ այնքան ուժեղ, որքան կարող ես. ամեն ինչ անպայման կստացվի»: Ես հասկացա, որ հետդարձի ճանապարհ չկա: Մինչ այդ այնքան էլ տաղանդավոր չէի, պետք էր շատ աշխատել, և մինչև հիմա էլ ինձ համար ամենակարևորն աշխատանքն է»։

Ռուսաստանի և Հայաստանի միջև ընտրության ու նպատակների մասին

Խոսելով ազգային ընտրանու մասին՝ Ղարիբյանն ընդգծել է, որ դեռ մանկուց հստակ որոշել էր խաղալ Հայաստանի հավաքականում, և այժմ մեծ նպատակներ ունի առաջիկա խաղերում. «Առաջին մարզիչներս ինձ հարցրել էին՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի հավաքականում եմ ուզում հանդես գալ: Դեռ տասը տարեկանում վստահ ասել էի, որ ուզում եմ խաղալ Հայաստանի համար, տատիկս էլ միշտ նույնն էր կրկնում: Շնորհակալ եմ գլխավոր մարզչին՝ ինձ ընտրելու և հրավիրելու համար: Անկեղծ ասած, վերջին օրերին չէի սպասում հրավերի: Թե ինչ է ինձ համար նշանակում լինել ազգային հավաքականում՝ խոսքերն ավելորդ են: Չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք ավելի մեծ զգացողություն լինել, քան քո երկրի հավաքականը ներկայացնելը: Ինձ համար ամենակարևոր գոլը հաջորդն է. առաջիկա խաղում մրցելու ենք Լատվիայի դեմ, և ես պետք է գոլ խփեմ»:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։ Ղարիբյանն իր սպասվող նորամուտի խաղում աչքի ընկնելու հնարավորություն կունենա հենց Լատվիայի դեմ առաջիկա հանդիպման ժամանակ։

armsport.am