Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Գերմանիայի միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցել են IRZ-ի ՀՀ ծրագրերի ղեկավար Տատիանա Բովկունը, ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը և Լևոն Սարգսյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է կառույցի հիմնական գործառույթները, առանձնահատկություններն ու աշխատանքի ուղղությունները:
Արթուր Նահապետյանը բարձր է գնահատել նախորդ տարիներին IRZ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ հիմնադրամի կողմից կազմակերպվող վերապատրաստումները Կոմիտեի ծառայողների համար նոր հնարավորություն են՝ ծանոթանալու միջազգային առաջավոր փորձին, ուսումնասիրելու ոլորտում առկա արդյունավետ մեթոդներն ու ժամանակակից գործիքները՝ հետագայում աշխատանքում այն կիրառելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հետագա վերապատրաստումների իրականացման, ծառայողների համար դասընթացների կազմակերպման հնարավորությունը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու փոխգործակցությունը՝ ուղղված մասնագիտական կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանն ու կիրառմանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով