Հայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձ
ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Խարազյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձ։
«Մեր ապահովագրված անձանց շուրջ 50 տոկոսը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն իսկ ստացել է այս կամ այն ծառայությունը առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է համապատասխան փոխհատուցում այն բժշկական կազմակերպություններին կամ դեղատներին, որտեղ տվյալ անձինք ստացել են համապատասխան ծառայություն կամ դեղորայք»,- ասել է նա:
Ըստ փոխնախարարի՝ բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից փոխհատուցման ներկայացված կատարողականը 150 մլրդ-ից ավելի է։ Նա հիշեցրել է, որ աշնան շրջանում, պայմանավորված քրոնիկ հիվանդությունների սրացումներով և այդ բարդությունների առաջացմամբ, կարող է այդ թիվն ավելանալ։ Նա պնդել է, որ այդ ծավալները կառավարելի են. «Ընդհանուր առմամբ ապահովագրության հիմնադրամի բյուջեի շրջանակներում ծախսերը կառավարելի են»,- ասել է նա։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը