Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած բարձր մակարդակի քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի, Ռուանդայի և Համավարակների հիմնադրամի կողմից կազմակերպված «Պատրաստ հաջորդին. ինչպես են ազգային ներդրումները հզորացնում գլոբալ առողջապահական դիմակայունությունը» խորագրով միջոցառմանը: Նախարարն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին և միջազգային համագործակցության կարևորությանը։
«Պատրաստվածությունը չի կարող սկսվել այն ժամանակ, երբ արտակարգ իրավիճակն արդեն վրա է հասել։ Այն պահանջում է շարունակական ջանքեր՝ ուժեղ և դիմակայուն առողջապահական համակարգերի ձևավորման, արդյունավետ կանխարգելման ռազմավարությունների և համաճարակաբանական հսկողության կարողությունների զարգացման ուղղությամբ: Այստեղ կարևոր է համապատասխան միջոցներով առողջապահական ներուժի ձևավորման, ինչպես նաև համակարգի ծանրաբեռնվածության պայմաններում առողջապահական ծառայությունների անխափան մատուցմանն ուղղված քայլերը»,-նշել է նախարարը:
Քննարկման առանցքում են եղել հավասարության, համերաշխության և միջազգային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև քաղաքական և ֆինանսական հանձնառությունները գործնական, չափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով