ՔՊ-ն տապալում է «Հայաստան» խմբակցության նախագիծը․ ԱԺ նիստը (տեսանյութ)
Ազգային ժողովը արտահերթ նիստ է անում։ Նիստի պահանջով հանդես էր եկել «Հայաստան» խմբակցությունը։ ԱԺ խորհրդում քննարկվել է հայտարարության նախագիծը, ՔՊ-ն առաջարկել է հանել Ազգային ինքնորոշման մասին ձևակերպումը։
Հարցին, թե ինչու են դեմ ինքնորոշման ձևակերպմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ հիմա Հայաստանի դիվանագիտությունն այլ ուղղությամբ է աշխատում։
Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության տեքստը․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։
Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։
Պաշտոնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։
Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է:
Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ է, որի չգործելը հղի է ծանրագույն հումանիտար հետևանքներով: Այս ճանապարհի պարբերական արգելափակումը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության անհրաժեշտությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ։
Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանիցների սադրանքները կանխելու համար։
Կոչ ենք անում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը։
Հիմնավորում
Հայտարարության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը սադրիչ գործողություններով պարբերաբար շրջափակելու, հումանիտար ճգնաժամ առաջացնելու և Արցախը հայաթափելու հանցավոր վարքագծին գնահատական տալու հրամայականով:
Հայաստանի Ազգային ժողովը պարտավոր է արձագանքել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կոչին՝ հիմնվելով ՀՀ օրենսդրությամբ ստանձնած հանձնառությունների վրա:
Հայտարարությամբ Ազգային ժողովն ուղերձ է հղում նաև միջազգային հանրությանը՝ նպատակ ունենալով բոլորի ուշադրությունը սևեռել արցախահայության գոյաբանական խնդիրների վրա»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»