Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում (տեսանյութ)
Ազգային ժողովում դեկտեմբերի 14-ին ընթանում են խորհրդարանական լսումներ։ Քննարկումների թեման վերաբերոււմ է Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթին։ Խոսքը, մասնավորապես, համընդհանուր հայտարարագրում մտցնելու մասին է։ Լսումները նախաձեռնել է տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը։