Սա առերևույթ կեղծիքի է նմանվում, հույս ունեմ ՍԴ-ն կարձագանքի ելույթիս․ Արծվիկի Մինասյան
«Սահմանադրական դատարանից ստացված երկու որոշումներում, որոնք ընդունվել են նույն ժամին կայացված նիստում, մեկում ՍԴ-ն հանդես է գալիս 9 անդամով, մյուսում՝ 8 անդամով՝ առանց դատավոր Արևիկ Պետրոսյանի»,- Աժ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հերթական վարկային միջոցը ներգրավելու կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ։
Ըստ այդմ, Արծվիկ Մինասյանը նշված անճշտության հիմամբ նշեց, որ վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ ՍԴ եզրակացությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Հույս ունեմ, որ ՍԴ-ն կարձագանքի իմ ելույթին, քանի որ սա առերևույթ կեղծիքի է նմանվում․․․Վարկի ներգրավման պայմանագրի մի հատվածը միայն 111 էջից բաղկացած պարտավորությունների շարան է, որը ՍԴ-ն պետք է նորմալ վերլուծության ենթարկեր»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով․ « ՍԴ-ն պետք է վերլուծելով ասեր, թե, օրինակ, Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները և ԱԺ-ն, որը պարտավորված է լինելու այն ընդունել, որքանո՞վ է համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին: Արդյո՞ք կարող է կառավարությունը նման պայմանագիր ստորագրի, որով ԱԺ-ին ի սկզբանե պարտավորության տակ դնի, հետո էլ բերվի նախագիծ և այդ նախագծի շրջանակներում ասի՝ Ա՛Ժ, դու արդեն վավերացրել ես, հետևաբար պարտավոր ես այն ընդունել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»