Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետ Հաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը ԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալ Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Կգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերից ԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկին ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին

Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրան
Արցախ

«Այս ամենը մեզ համար անակնկալ չէր, մենք դրան սպասում էինք և սպասում ենք ավելիին». Մետաքսե Հակոբյան

Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ տեղեկացրեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այս ամենն իրենց համար սպասելի էր, քանի որ լավ են ճանաչում թշնամուն, ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո թշնամին ընդունակ է ամեն ինչի։

«Ցանկացած մարդ, ով սթափ է իրավիճակը գնահատում ու գիտի՝ ով է իր թշնամին, ապա այս ամենից չի զարմանում։ Թշնամին 1994 թվականի պատերազմից հետո միշտ է նման փորձեր արել, բայց այն ժամանակ եղել են զսպողներ, հայկական կողմը կարողացել է այդ ամենը կանխել, բայց հիմա Հայաստանի ու Արցախի իշխանությունները պարտություն են կրել, բնականաբար, չեն զսպի, իսկ թշնամին դրանով իրեն ավելի լկտի է պահում։

 

Այս ամենի պտուղները մենք քաղել ենք մարտ ամսին, երբ ցրտին պայթեցրեցին գազատարի խողովակը և փական դրել, որպեսզի երբ ուզի նույնը անի։ Երբ այս ամենը ի մի ենք բերում և դրան գումարում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ամեն ինչ դառնում է ավելի կանխատեսելի»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նկատեց՝ թշնամու ցանկացած սադրանք իրականացվում է Հայաստանի իշխանության թողտվությամբ․

«Թշնամու ցանկացած սադրանք իրականացվում է Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ, և այստեղ որևէ կասկած չի կարող լինել։ Կրկնում եմ՝ այս ամենը մեզ համար անակնկալ չէր, մենք դրան սպասում էինք և սպասում ենք ավելիին։ Սա թշնամու կողմից գործադրվող ճնշման ամենավատ տեսակն է, քանի որ բավական է խուճապ առաջացնելու համար։ Սովորական քաղաքացին միանշանակ նման բաներից խուճապի է մատնվում, քանի որ վստահություն չունի իշխանության նկատմամբ, քանի որ նրանք են բանակցողը, իսկ այդ բանակցություններն ի վնաս Արցախի են ընթանում։ Եթե այսպես շարունակվի՝ Արցախն ուղղակի կհայաթափվի»,- շեշտեց նա։

Նա նաև փոխանցեց, որ նման դեպքերում միանշանակ Արցախի ուժային կառույցները տեղեկացնում են ռուս խաղաղապահ զորակազմին, նույնիսկ, եթե խաղաղապահներն ավելի շուտ են իմանում միջադեպի մասին, նրանք, միևնույն է՝ տեղեկացնում են և փորձում համատեղ գործողություններ կատարել։

«Գործընթացն այդպես է լինում, արդյունքը հետո կտեսնենք։ Կարծում եմ՝ հաջորդ քայլն այնպես կլինի, որ կասեն՝ բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվեց, բայց փաստը մնում է փաստ, որ թշնամին կարողացավ անել այն, ինչին նպատակադրվել էր»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։