«Հայրս ասել է՝ տղա ջան, պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու». Իշխան Սաղաթելյան
Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով խմբակցության ներկայացրած նախագծին՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» և դրա վերաբերյալ իշխանական խմբակցության պատգամավորների վերաբերմունքին, նկատեց՝ հայտարարության տեքստը ներկայացրել են իշխանական խմբակցությանը, որն էլ ներկայացրել է իր առաջարկությունները։
«Իրենք այդ առաջարկությունների մեջ ջնջել են Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են «Ղարաբաղի հայություն» ձևակերպումը, և որտեղ կա «ինքնորոշման իրավունքի իրականացնում» արտահայտությունը՝ կրկին ջնջել են, նաև՝ Հայաստանի հանձնառության մասը։ Այսինքն՝ հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, օրվա իշխանությունը Հայաստանի ու Արցախի շահերը չի սպասարկում, իր ներկա քաղաքականությամբ շարունակում է սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերը։
Պատասխանելով հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն մանդատից կզրկեն, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ վերջին 3 տարվա ընթացքում, մասնավորապես, վերջին 6 ամիսներին, իշխանությունների կողմից իր ընտանիքը, հարազատները ենթարկվում են հակաօրինական, ապօրինի ճնշումների՝ խուզարկություններ, հարցաքննություններ և այլն, ինչ կարողանում՝ անում են։
«Հայրս էլ է հարցաքննվել, հարազատներիս ընկերություններն էլ են մտել, խուզարկություն, ապօրինի քայլեր են արել։ Հորս փորձում են մեղադրանք առաջադրել, մեկ ուրիշ գործով կանչել են հարցաքննության, չեմ խոսում այդ մասին, քանի որ երկիրն առաջնահերթ խնդիրներ ունի։ Հայրս ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստել, ինչ ուզում են, թող անեն։
Սրանք մեզ հայրենիքից, 5 հազար հայորդուց են զրկել, մանդատն ինչ է, որ չզրկեն։ Եթե մանդատի համար գայի խորհրդարան, ապա ամեն օր պարտաճանաչ կգայի»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում