Պաշտոնաթող նախագահներն և վարչապետերը կզրկվեն ցմահ պետական պահպանության տակ լինելու իրավունքից
ԱԱԾ մարմիններից պետական պահպանության ծառայությունն առանձնացնում ենք, դառնում է առանձին, վարչապետի ներքո գործող մարմին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այս բարեփոխումը ընդհանուր անվտանգության ոլորտի բարեփոխումների շրջանակներում է: Կարեւոր կետերից մեկն այն է, որ նախկինում պաշտոնաթող նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո եւս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:
Փաշինյանն էլ հավելեց, որ անհրաժեշտության դեպում պաշտոնները թողնելուց հետո երկրի առաջին դեմքերի պետական պահպանության ծառայութունը կարող է երկարացվել:
Անդրադառնալով նրան, որ ՊՊԾ-ն անցնում է վարչապետի ենթակայության տակ, վարչապետը դա դրական գնահատեց՝ նշելով, որ դրանով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում կենտրոնանալ իր բուն գործառույթների վրա, որոնցից առաջինը հակահետախուզությունն է:
«Ուզում էի ասել գոհունակությամբ, բայց՝ ոչ այդքան գոհունակությամբ, պետք է ասել, որ Հակահետախուզության առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը:
Նա հավելեց, որ բացահայտումների մասին հասարակությունը իրազեկվում է և շատ ցավալի համարեց, որ նման երևույթներ կան:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»