«Ի՞նչ եք կարծում, ինձ պետք է պատերազմ Ռուսաստանի հետ. Ոչ, ես չեմ ուզում պատերազմ ՌԴ-ի հետ, ես չափազանց զգույշ եմ». Լեհաստանի նախագահ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այնքան էլ հաջող զրույց չի ունեցել «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»՝ իսկ իրականում ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ:
Պրանկերները կապվել են Դուդայի հետ նոյեմբերի 15-ին՝ Լեհաստանի Պշեվոդուվ գյուղում գրանցված արտակարգ իրավիճակի օրը, երբ ուկրաինական S-300 հրթիռը սպանել էր տեղացի երկու բնակչի։
Միջադեպից հետո առաջին ժամերին Արեւմուտքը փորձեց կատարվածի մեջ մեղադրել ռուսական կողմին, սակայն Դուդայի խոսքերից պարզ է դառնում, որ նման հեռանկարը սարսափելի է Վարշավայի համար։
«Իրավիճակը շատ ծանր է: Մենք այսօր պայթյուն ունեցանք Լեհաստանում՝ ուկրաինական սահմանի մոտ, դա հրթիռ էր։
Մենք չգիտենք ով է այն գործարկել: Սա, հավանաբար, ռուսական հրթիռ է, ռուսական արտադրության… Ես այսօր երեկոյան զրուցել եմ Ստոլտենբերգի հետ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ- խմբ.)… և մենք զրուցել ենք Բայդենի (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն-խմբ.) հետ: Նա ասաց, որ փորձագետներ կուղարկի:
Հավատացեք ինձ, ես շատ զգույշ եմ: Ես ռուսներին չեմ մեղադրում... Ի՞նչ եք կարծում, ինձ պետք է պատերազմ Ռուսաստանի հետ։ Ոչ, ես չեմ ուզում պատերազմ Ռուսաստանի հետ, ես չափազանց զգույշ եմ»,- ասել է Դուդան Մակրոնին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»