Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է «Սիլվայի» գործի քննությունը
Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթ նստավայրում, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է «Սիլվայի» գործի քննությունը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում ապացույցների հետազոտում էր։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած ապացույցների մեջ եղած ոչ հայերեն, լատինատառ կամ անգլերեն բառեր, որոնց թարգմանությունը հարցեր առաջացրեց պաշտպանական կողմի մոտ։ «Սիլվա» բառը անգլերենից հայերեն թարգմանվելուց հետո վերածվել է թվերի։
Այնուհետև թարգմանության հետ կապված խնդիր նկատեց և մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը․ թարգմանված փաստաթղթի մեջ նշված չէին գործով անցնող Սիլվա Համբարձումյանի անձնագրային տվյալները։ «Սա խոտան է և մեր պատկերացրած թարգմանության նման չէ։ Թարգմանության արդյունքում խեղաթյուրվում է ապացույցի բովանդակությունը», - ասաց դատախազը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ այդ թարգմանիչը պատշաճ քրեադատավարական ընթացակարգով չի ներգրավվել, և կողմերը հնարավորություն չեն ունեցել ստուգել իր թեկնածությունը։
Երկու կողմի համար էլ ներկայացված թարգմանությունը համարվեց անընդունելի և ոչ պատշաճ։ Դատավարության մասնակիցները խնդրեցին դատավորին դատարան հրավիրել թարգմանչին։
Դատավորը ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում, սակայն, պարզվեց, որ թարգմանիչը չի կարող ներկայանալ, իսկ թարգմանչական կազմակերպության ղեկավարին հայտնի չեն պատճառները։ Թարգմանչի՝ դատական նիստին ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 22-ը։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»