Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

«Կա փաստաթուղթ, որտեղ Հեյդար Ալիևը դեռ 1993թ. ճանաչել է Արցախը». Գագիկ Համբարյան

 

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Շիրակի պետական համալսարանում ռեկտոր նշանակվելուց հետո Երվանդ Սերոբյանը բավականին երկար ժամանակ է ունեցել հերթական ինստիտուցիոնալ հավատարմագրմանը նախապատրաստվելու համար, բայց տապալել է ՇՊՀ հավատարմագրումը:

«Ուղղակի խայտառակություն է, որ ոչ պետական բուհերը 4 տարով հավատարմագրում են ստանում, էլ չեմ ասում պետական բուհերի մասին, օրինակ՝ ԵՊՀ-ն 6 տարով է հավատարմագրվել, Ֆիզկուլտուրայի ինստիտուտն ու մյուս պետական բուհերը՝ 4 տարով, իսկ ՇՊՀ-ն հավատարմագրվում է ընդամենը 2 տարով, այն էլ՝ պայմանական: Ոչ մի ռեկտոր ոչ մի իշխանության օրոք այսպիսի բեսպրեդելությամբ հովանավորություն չունի, ինչ նախկինում ընդամենը դպրոցի ուսուցիչ եղած և արդեն մեծ տարիքում քայլիստների կողմից ռեկտոր կարգված Երվանդ Սերոբյանը: Այս մարդն իր թիմով ուղղակիորեն տապալեց հավատարմագրումը, հիմա գրեթե որևէ հարց չի էլ լուծում, անկեղծ ասած՝ չի էլ հասկանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց՝ հոգաբարձուների խորհուրդը նույնպես մեղավոր է բուհում առկա իրավիճակի համար. «Ես պետք է նշեմ մարդու անուն, ով բացահայտ հովանավորում է ՇՊՀ ռեկտորին, դա ԿԳՄՍ փոխնախարար Թռչունյան ազգանունով ոմն մեկն է: Ես այդ անձի մասին միշտ լավ կարծիք եմ ունեցել, քանի որ մտածել եմ՝ անձը դոկտոր-պրոֆեսոր է, և կարող է ավելի պրոֆեսիոնալ լինել կրթության ոլորտի կառավարման վերաբերյալ: ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին այս անձն ինձ զարմացրեց: Պարզվում է, որ այս փոխնախարար կոչեցյալի համար շատ նորմալ է, երբ համալսարանն ունի մեկ ֆակուլտետ, ասում է՝ հա, ի՞նչ անենք, թող բոլորը փակվեն, մեկը մնա: Այսինքն՝ Շիրակի տարածաշրջանի մայր բուհը պետք է մեկ ֆակուլտետ ունենա՞: Պատմության, անգլերեն լեզվի, ֆիզիկական կուլտուրայի, հոգեբանության հաշվին ինչո՞ւ է ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը պահում տզրուկ դարձած կենսաբանության, քիմիայի կամ ֆիզիկա-մաթեմատիկայի բաժինները, որտեղ ուսանող չկա: Թող այդ բաժինները փակեն»:

ՇՊՀ դասախոսը նկատեց. «Այս իշխանության օրոք բոլորն այն աստիճանի են լկտիացել, որ ասում ես՝ դու ընթացակարգ ես խախտում, օրենք ես խախտում, ասում են՝ գնա դատարան: ՇՊՀ իրավագիտության բաժինը գործում է ապօրինի, որովհետև ըստ Կրթության մասին օրենքի, որտեղ ասվում է, որ ամեն կրթական ծրագիր պետք է լիցենզիա ունենա, լիցենզիայի պարտադիր պահանջներից մեկն է՝ ունենալ երեք պաշտպանած մասնագետ, այսինքն՝ գիտթեկնածու: Հիմա ես պաշտոնապես 168.am-ով ԿԳՄՍ նախարար Դումանյանի և նրա տեղակալ Թռչունյան կոչեցյալի համար ասում եմ՝ ձեր իսկ հովանավորյալ ռեկտորը «Իրավագիտություն» ծրագիրը՝ հեռակա և մագիստրատուրա, իրականացնում է ապօրինաբար, որովհետև ՇՊՀ-ում կա ընդամենը մեկ գիտթեկնածու իրավաբան: Հիմա, փոխանակ նոր կադրեր ընդգրկեն, որ օրենքը չխախտեն, բերել են 66 տարեկան թոշակառուի, ընդունել են ՇՊՀ-ում որպես իրավախորհրդատու և փորձում են ժամեր տալ: Իրենք այս հարցազրույցը կնայեն և ոչինչ չեն ձեռնարկի, որովհետև ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը բացահայտ բեսպրեդելի մակարդակի է հասած»:

Անդրադառնալով քաղաքական հարցերին՝ նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընդունելի է բոլոր բևեռների կողմից, բացի՝ Հայաստանի Հանրապետության և հայության. «Սա այն եզակի իշխանություններից է Հայաստանում, որը երբևիցե ոչ չի ասում ո՛չ Մոսկվային, ո՛չ Բրյուսելին, ո՛չ Վաշինգտոնին, ո՛չ Բաքվին, ո՛չ էլ Անկարային: Ինքը բոլորին ասում է՝ այո: Մի փոքր Փաշինյանն զգույշ է Իրանի հետ, որովհետև շատ լավ հասկանում է՝ Իրանում շատ վաղուց բացահայտված է, թե ինքն իրականում ով է: Դե, Ռուսաստանում էլ է բացահայտված, բայց ռուսները մեկ խնդիր ունեն՝ Ռուսաստանը չունի ճկուն արտաքին քաղաքականություն, նրանք մտածում են, թե իրենք Նիկոլին կարող են հաղթել՝ նրա դեմ կոմպրոմատներ ունենալով կամ նրան վատ վիճակում գցելով, բայց չգիտեն, որ Նիկոլի նման անձնավորությունը կեղծարարության, զրպարտության, մանիպուլյացիաների ոլորտում այնպիսի դասընթացներ է անցել, որ նրա հետ չեն էլ կարող մրցակցել ու անպայման կպարտվեն»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ Ռուսաստանի ամենահայտնի դիվանագետներից մեկը, որը զբաղվում էր արցախյան հիմնահարցի կարգավորմամբ, Վլադիմիր Կազիմիրովն էր, որը գնալով հանգստի, գրել է «Мир Карабаху» գիրքը, որտեղ տեղադրել է հետաքրքիր փաստաթղթեր. «Այնտեղ կտեսնեք փաստաթղթեր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի ստորագրությամբ՝ նախագահի աշխատակազմի համապատասխան փաստաթղթի վրա գրված, երբ նույն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը թույլ է տալիս Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Աֆիադին Ջալիլովին՝ բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան պաշտոնյաների հետ: Այսինքն՝ ունենք փաստաթուղթ, որ ակամայից Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը դեռ 1993թ. ճանաչել է Արցախը՝ որպես անկախ պետություն, եթե ոչ էլ անկախ պետություն, բայց գոնե դե յուրե գոյություն ունեցող միավոր, որի հետ ուղարկում էր իր երկրի օրենսդիր մարմնի խոսնակին՝ բանակցելու: Այսպիսի բազմաթիվ փաստաթղթեր կան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում