Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Փաշինյանը խճճվել է թվերի մեջ․ Արցախը հանձնելու արդեն 10 տարեթիվ է նշել

Երեք տարի է արդեն ականատես ենք մեծ խայտառակության, կասեի՝ ծանր հանցագործության, որի մասին խոսում ենք, ծաղրում ենք, քննադատում ու անցնում առաջ, բայց այն խոր հետք է թողնում Հայաստանի, մեր միջազգային հեղինակության, իմիջի, դիվանագիտության, Արցախի վրա։ Գործող իշխանությունը միայն նրա համար, որ արդարացնի իր տապալումները, իր ձախողումների համար այլոց մեղավոր նշանակի, ամեն կերպ սևացնում են Հայաստանի վերջին 27 տարվա պատմությունը։

Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո որևէ աջակցություն չստացավ աշխարհից։ Պատճառը, ըստ իս, այս իշխանության դիվանագիտական ձախողումներն էին, այլ պետությունների հետ հարաբերությունների քանդումը, սառեցումը։ Բայց որպեսզի արդարացնեն դա, նախկինների գրպանն են գցում, թե՝ աշխարհը չաջակցեց Հայաստանին, քանի որ առաջին պատերազմից հետո Հայաստանը միջազգային հանրության աչքերում ագրեսոր է։ Հայաստանը հայտարարում է ագրեսոր, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր է հայտարարողը։ Ալիևը չէ, Ալիևը միշտ է դա ասել, մեր, հայկական խորհրդարանի պատգամավորն է դա ասում։ Ադրբեջանն այսօր լայնորեն ցիտում է վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանին։ Բա ինչ կանեն, կցիտեն, բա կերազեի՞ն, որ մի օր որևէ հայ, նման միտք կարտաբերի, որ Հայաստանը ոչ թե 90-ներին ազատագրել է իր պատմական հողերը, փրկել է իր հայրենակիցներին ցեղասպանությունից, այլ՝ որ, Հայաստանն ագրեսոր է, գնացել է խաղաղասեր ու եղբայրական Ադրբեջանից հողեր է գրավել։ Հրաչյա Հակոբյանը դա է ասում, ասում է՝ էդ պատերազմով մենք ագրեսոր էինք, ինչպես հիմա Ռուսաստանը։ Բա, էդ էլ տենց։

Ու սա, կարծես, անգիտակցաբար է անում, ասում է՝ մեզ տենց էին ընկալում իբր, հիմա այլ է․ իբր լա՞վ է, Հրաչյա։ Ու սա անում է մի բանի համար, որ արդարացնի իր փեսային, թե նախկիններն են մեղավոր, քննադատում է, պատրաստ է ոտի տակ տալ մեր երկիրը՝ արդարացնելով Ալիևին, կոզրներ տա մեր թշնամիներին։ Ու մենակ Նիկոլը կամ աներձագը չեն․ Նիկոլը մեկ, Հրաչյա Հակոբյանը երկու, Վիգեն Խաչատրյանը երեք, Խաչատուր Սուքիասյանը 4, Գագիկ Մելքոնյանը 5, Էդուարդ Աղաջանյանը 6, Ալեն Սիմոնյանը 7, Արուսյակ Ջուլհակյան կա, ինչոր՝ 8․․․ Քա՞նի հգու անուն թվարկեմ ՔՊ-ից, որ այսօր թշնամիներին կոզր են տալիս, մի բանի համար, որ արդարացնեն իրենց ապաշնորհությունը։

Աբողջ աշխարհի աչքի առաջ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաթուղթ 20 թվականի նոյեմբերի 9-ին։ Այդ թղթով առանց կրակոցի հանձնել է կարևորագույն շրջաններ, որոնք պահպանում էին ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Այդ հողերը մեր զինվորները իրենց կյանքերով էին պահել, ինքը մեկ, գաղտնի ստորագրությունով հանձնել է, հիմա էլ կինը գնում է զոհվածների տներով, թե՝ էս ո՞նց սենց եղավ, մեր հերոսի հետ։ Հիմա իր ստորագրությունն արդարացնելու համար էլ ինչ հակահայկական, հակապետական, բառիս ամենաուղիղ իմաստով դավաճանական հայտարարություն ասես, որ չեն անում։ Ասում է՝ 2013 թվականի բանակցություններով Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, դա չի աշխատում, ասում է՝ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Չի աշխատում, հետո ասում է՝ 1999 թվականին Ստամբուլյան կոնվենցիայով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, 2016 թվականից ո՛չ գործնական, ո՛չ տեսական հնարավորություն չկար Արցախը Ադրբեջանից դուրս լինելու։ Հետո սում է՝ 2019 թվականին կար դրական դինամիկա, հետո ասում է 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներով ճանաչել են Ադրբեջանի մաս։ Հետո ասում է՝ ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի մաս, հետո ասում է՝ Արևմուտքը մեզ պարտադրում է իջեցնել նշաձողը։ Հետո ասում է 2017 թվականին արդեն կարմիր գծեր էին գծվել։ 4 տարվա ընթացքում նա այնքան թիվ է նշել, որ ինքը խճճվել է իր թվերի ձեռքում։ Սովորական մարդը նայում է ամեն անգամ մի թիվ, ասում ՝ Նիկոլ ջան, եղբայր ջան, կլինի՞ ի վերջո մի թիվ ասես, թե չէ ո՞նց է հնարավոր մի բանը գրեթե ամեն տարի հանձնել։ Եթե Հայաստանը 99 թվականին ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, դրանից հետո էլ ինչի՞ շուրջ է բանակցել․ եթե 2007-ին ճանաչել է, էլ դրանից հետո ինչի՞ շուրջ էին բանակցում։ Նիկոլ ջան, ասա հասկանամ՝ եթե Լևոնը 1991 թվականին ճանաչել է, եթե Քոչարյանը 99 թվականին, հետո 2007 թվականին ճանաչել է ու հանձնել է, եթե Սերժը 2013-ին, 16-ին, 17-ին ճանաչել է ու հանձնել է, բա դո՞ւ ինչի՞ շուրջ էիր պատերազմում քո արծրունանման թիմով, կոչեր էիր անում, թե գնացեք պահեք․ բա նոյեմբերի 9-ին ի՞նչը հանձնեցիր ու հիմա ինչն ես ճանաչում ու հանձնում։

Աբսուրդ է, հանցագործություն է, երբ պետության ղեկավարը չի կարդում փաստերը, փաստաթղթերը, բանակցում է, բայց չգիտի, թե ինչ թղթեր են, ինչի մասին են, տառ տառ պետք է իմանար որ տառից հետո է ստորակետ, որ պարբերությունը ինչի մասին է։ Աբսուրդ է, որ չգիտի։ Բայց այ եթե գիտի ու ստում է, այ դա արդեն ծանր հանցագործություն է։

Մենք պետք է հստակ հասկանանք, որ նա ամեն մի փաստաթուղթ վարկաբեկելով և այլ ձև ներկայացնելով՝ իրականում Ադրբեջանին նորանոր շանս ու հաղթաթուղթ է տալիս։

Երբ ասում է 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ինքը չի մտածում էդքան, որ դեկտեմբերին ընդունված այդ հռչակագրում մեծ-մեծ տառերով գրված է ինքնորոշման իրավունքի մասին։ Երբ նա խոսում է, որ Մադրիդյան փաստաթղթով ճանաչվել է Արցախը Ադրբեջանի մաս, նա չի մտածում, որ այդ փաստաթղթում գրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին՝ որպես բանակցային հիմք։ Հի՛մք, հասկանու՞մ եք։ Դրա վրա են հիմնվել այդ սկզբունքները, հետո նոր տարածքային ամբողջականության։ Դա մեծագույն դիվանագիտական հաղթանակ է եղել։ Փաշինյանը, Մադրիդյան 2007-ի տարբերակը հիմա պետք է ձեռքից բաց չթողներ, գնար դռներ ծեծեր, ասեր տեսեք Ալիևը ճանաչել է, բանակցել է այսպես, դուք երաշխավոր եք եղել։ Սա հակառն է անում։ Հիմա ինձ ասեք՝ սա ի՞նչ է, տգիտության գագաթնակե՞տ։ Եթե գիտակցաբար է, ապա ի՞նչ բարոյական նկարագիր պետք է ունենաս, ի՞նչ ազգային պատկանելություն պետք է ունենաս, ի՞նչ կարգի պետք է ատես քո ազգը, պետությունը, Արցախի Հանրապետությունը, որ այդ փաստաթղթերը ներկայացնես այնպես, ինչպես մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը։ Անգամ Ալիևնը չի մեկնաբանում այդ փաստաթղթերը Նիկոլի պես։ Լուրջ եմ ասում։

Մարդը ուղղակի ամեն ինչի պատրաստ է, ամեն փաստաթուղթ կեղծելու պատրաստ է, միայն թե պահի աթոռը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանից հետո Ալիևը հայտարարում է՝ բանակցելու բան այլևս չկա, պատերազմ եմ սկսում, Նիկոլը իր այդ տաքգլուխ ժամանակ ասված ելույթն արդարացնելու համար անգամ կպնում-մեղադրում է Հայաստանի անկախության հռչակագիրը՝ մեր անկախության հիմքը։

Կրկնում եմ՝ այս իշխանությունը, միայն նրա համար, որ նախկին իշխանությանը վատ բան ասի, միայն նրա համար, որ արդարացնի իր ձախողումները, պատրաստ է ամեն ինչ ոտնատակ տալ։ 2018 թվականին իրեն այդպես չէր պահում, ասում էր՝ ես սկում եմ իմ զրոյական կետից, 2019-ին չէր քննադատում, քննադատեց միայն կապիտուլյացիայից հետո՝ հատուկ հիմարների համար։ Ընդ որում՝ քննադատությանը զուգահեռ պաշտպանում է թշնամուն․ դե Ալիևը ի՞նչ մեղք ունի, եթե նախկինները ճանաչել էին, աներձագն էլ ասում է՝ դե ագրեսոր էինք։

Կարճ ասած՝ ես խնդրում եմ բոլորից՝ լինի քաղաքագետ, լինի պատմաբան, դիվանագետ, ռազմական փորձագետ, բանակի հրամանատար, զինվոր, ժողովուրդ, ցանկացած մեկդ խնդրում եմ հիշեք 2018 թվականի մայիս ամսից մինչև հենց այսօր մի որոշում, կառավարության ծրագիր, օրենք, ՊՆ հայտարարություն, բանակի քայլ, միջազգային ամբիոններում պայմանագրեր, բանաձևեր, որ այս իշխանությունն արել է հօգուտ Արցախի, Հայաստանի ու մեր անվտանգության և ընդդեմ Ադրբեջանի։ Ինչը որ եղել է, եղել է մինչ 2018-ը, դրանից հետո մինչև 2020 թվականը՝ իներցիայով։ Հենց բանը հասավ իրենց աշխատանքին, մինչև պետք է իրենց բանակցային արդյունքը տեսնեինք, տեսանք պատերազմ ու կապիտուլյացիա։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետություն արտահայտությունը չի անում, արդեն 2 տարի։

yerevan.today