Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Տեսանյութեր

Խաղաղության պայմանագիրը պարտադիր պետք է վավերացվի, իսկ ՍԴ-ում յուրայինների նշանակմամբ՝ իշխանությունը կգնա նաև դրան․ Ալվինա Գյուլումյան

Անկախ անվանումից՝ միջազգային պայմանագիր է այն, ինչը կնքող կողմերի համար որևէ պարտավորություն է առաջացնում։ Եթե ոչ նոյեմբերի 9-ի, ապա դրան հաջորդած եռակողմ հայտարարությունները կողմերի համար պարտավորություններ չեն առաջացնում։ Խաղաղության պայմանագիրը շատ ավելի լուրջ փաստաթուղթ է լինելու, և այն հնարավոր չէ կնքել առանց ներքին ընթացակարգի՝ ընդամենը պայմանագիր համարելով։ Ե՛վ մեր Սահմանադրության 116-րդ հոդվածը, և՛ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում են, որ քաղաքական և ռազմական նշանակություն ունեցող, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող պայմանագրերը պարտադիր վավերացման ենթակա են, այսինքն՝ դրանք պետք է անցնեն ամբողջ ընթացակարգը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

«Նման փաստաթղթերի արդյունքում առնվազն բյուջետային որոշակի բեռ կամ օրենսդրական որոշ փոփոխություններ պետք է լինեն, հետևաբար՝ դրանք պետք է անցնեն վավերացման ընթացակարգ։ Իսկ միգուցե մենք դեռևս դրանց վերաբերյալ որևէ գործողություն չե՞նք կատարում, դա լինելու է վավերացումից հետո՞։ Միջազգային պայմանագիրը չի ենթադրում, որ դրա ստորագրումից հետո պետք է պարտադիր վավերացում լինի։ Դժվար է ասել՝ մենք դրա վերահսկողության երաշխիք ունե՞նք, թե՞ ոչ։ Երաշխիք կարող է լինել խորհրդարանական փոքրամասնությունը, հանրային պահանջը, այլապես նման կամքի դրսևորում իշխող ուժի կողմից չենք տեսնում։ ՍԴ-ն չի կարող նախաձեռնել գործընթացը, նա գործը պետք է քննի միայն դիմումի առկայության դեպքում, իսկ նման դիմում ներկայացնում է վարչապետը»,- ասաց իրավաբանը:

«Քանի դեռ ՍԴ-ում գործ առկա չէ, չենք կարող ասել, թե այն իր վերահսկողությունը չի իրականացնում։ Թե ինչպիսին կլինի ՍԴ որոշումը, երբ նման դիմում ստացվի, ենթադրությունների դաշտից է։ Երեք նոր դատավոր ընտրելով՝ իշխող ուժը մեծամասնություն ունի ՍԴ-ում։ Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է այդ մեծամասնությունն անհրաժեշտ նրան։ Կա մտահոգություն, որ սպասվում են ինչ-որ պայմանագրեր, որոնց վավերացման համար անհրաժեշտ է ՍԴ այնպիսի որոշում, որը չի փակի այդ պայմանագրերի ճանապարհները։ Հետագա նշանակումները միայն ապացուցում են յուրայիններին տեղավորելու մոտեցումը»,- նշեց նախկին դատավորը:

Իրավաբանի կարծիքով՝ այսօր հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի թեման չի շոշափվում, և ասել, թե դրանք վերաբերում են Արցախին, խիստ պայմանական է. «Նույնիսկ Արցախի անունը չի տրվում, նշանակում է՝ Արցախի մասին չեն բանակցում, հարցը փակված են համարում նաև այս կողմից։ Համենայնդեպս, որևէ բան Արցախի վերաբերյալ չի ասվում։ 1994-ին հրադադարի պայմանագիրը Հայաստանի կողմից ստորագրելն սխալ էր, և եթե այդ ժամանակ վարվեինք Կոսովոյի ալբանացիների պես, թույլ կտայինք հակամարտող կողմերին՝ Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին, դեմառդեմ բանակցելու։ Էականը ոչ թե այն է, թե ով դուրս թողեց Արցախը բանակցային գործընթացից, այլ՝ թե ով մտցրեց Հայաստանը գործընթացի մեջ, չէ՞ որ սա Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարն է։ Այսօր մենք մենակ ենք թողել թուլացած Արցախին, այն դեպքում, երբ տարիներ առաջ նույն Արցախը կարող էր արժանապատվորեն բանակցել Ադրբեջանի հետ»:

«Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը պետք է հասկանան, որ Սահմանադրությունների նախաբանները մնայուն իրավական հիմքեր են։ Նախաբանը Սահմանադրության բաղկացուցիչ մաս է, կապ չունի՝ ո՛ր Սահմանադրության։ Տեսականորեն՝ եթե անգամ փոխվի ՀՀ Սահմանադրության նախաբանը, միջազգային արենայում դա ոչինչ չի նշանակում։ Նախաբանը փաստաթղթի ուղեղն է, հայեցակարգը, իսկ մենք դա որդեգրել ենք պետության ստեղծման պահից, ինչպես Անկախության հռչակագրում։ Մենք միշտ կարող ենք հղում անել մեր Սահմանադրության նախաբանին։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, սրանք դա չեն անում, հաջորդները կանեն։ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ոչ միայն Անկախության հռչակագիրը, այլև դրան ուղեկցող իրավաքաղաքական բազան, այդ թվում՝ Գերագույն խորհրդի հայտնի որոշումները չեղարկել»,- ամփոփեց ՄԻԵԴ և ՀՀ ՍԴ նախկին դատավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։