Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Վահրամ Սահակյանը՝ շպիոնների, «լափամանի», «նախկինների», հեղափոխականների մասին

Հոկտեմբերի 29-ին և 30-ին ճարտարապետների միության դահլիճում երկրորդ և վերջին անգամ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Վահրամ Սահակյանի «Պատվախաղ» ներկայացումը, որը ներառում է նաև 30 րոպեանոց ֆիլմի ցուցադրություն:

«Շատ հետաքրքիր նոր պերսոնաժներ են ավելացել ներկայացման մեջ, օրինակ՝ գյուղը հանձնած գյուղապետ, որը եկել է՝ քնելու տեղ է ման գալիս: Նրան տարիներ շարունակ լրագրողները հարցնում էին՝ ի՞նչ է լինելու, եթե հանկարծ այս գյուղը Ադրբեջանին հանձնեն, նա գիտե՞ք՝ ինչ էր պատասխանում՝ այդպիսի բան չկա, ամեն ինչ լավ է, դուք սրում եք վիճակը: Հիմա ինքը փախել է, գյուղը հանձնել է, ես իրեն ճանաչում եմ, ասում եմ՝ դու չէի՞ր, որ նման բաներ էիր ասում, իսկ հիմա փախել ես, ասում է՝ հասկացանք, մի գոռա, բայց ես աշխատանքի էի, չէ՞, ասեի՝ չէ, այդպես չէ, ինձ գործից հանեին, ու ես իմ 200 հազարը չստանայի՞: Ինքը շատ անկեղծ է: Մի նոր կերպար էլ կա, որը Արցախից է, եկել և ասում է՝ ձեր տունը մի վառեք: Հերթը իրենն է, որ իր տունը վառի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:

Նա ընդդիմության տարբեր գործիչների հրավիրատոմսեր է ուղարկել, որպեսզի այս կիրակի գնան և մեր երկրի ճակատագրին վերաբերող ֆիլմը դիտեն, քանի որ, ըստ Վահրամ Սահակյանի՝ դա նրանց անհրաժեշտ է. «Դա անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմությանը, այլև քաղտեխնոլոգներ կան, իմ ծանոթներն են, սկզբնական շրջանում ինձ շատ էր ոգևորում, որ զբաղվում են մեր արդի քաղաքական կյանքով, ինչ-որ բաներ են բացատրում: Երբ իրենք ասում են, ես լրատվություն եմ իմանում, բայց հենց բանը հասնում է նրան, որ ասում եմ՝ այդ մարդկանց համար շատ լավ կլիներ, եթե իմ ֆիլմը դիտեին, որոնք ցույց են տալիս, թե ինչու հասանք այս վիճակին: Եթե այս վիճակին հասնելու 20 պատճառ կա, այդ 20 պատճառից 40-ը ֆիլմում ներկայացված է: Ես կուզեի, որ իրենք նայեն, դրա համար խոսել եմ, հրավիրատոմս եմ ուղարկել, ոմանք գալու են՝ նայեն, բայց մի քանիսն այդպես էլ չարձագանքեցին: Կան քաղտեխնոլոգներ և քաղաքական գործիչներ, որոնք շատ զբաղված են, մտահոգ են, ասենք՝ առավոտյան արթնանում են, գոյություն ունի մտահոգության ժամ, իրենք մտահոգ են մինչև ժամը 12-ը, հետո մոնիտորինգ են անում, անհանգստության նշաններ են ցույց տալիս: Ես բոլորին նկատի չունեմ, բայց գիտե՞ք՝ ինչ, եթե դատենք Ֆեյսբուքով, բոլորն էլ անհանգիստ են, բայց երբ անհատապես իրենց մոտենում, խոսում ես, զգում ես, որ պետքը չէ: Ես դա դեռ 10 տարի առաջ եմ հասկացել, երբ նման բաներ չկային: Նա հենց այնպես է դա անում: Դնում է Նժդեհի, Մոնթեի նկարը, բողոքում է, որ դնելու համար արգելափակում են, և համարում է, որ հայրենասիրության իր պոռթկումով ինչ պահանջվում է՝ արել է, հիմա կարող է գնալ ռաբիս երաժշտություն լսել կամ սթենդ-ափ նայել»:

Վահրամ Սահակյանն անդրադարձավ իշխանական շրջանակների կողմից չարչրկված «լափաման» բառին. «Լափամանի մասին հարցը ունի իր պատասխանը. Երբ ներկայացման մեջ ինքն ինձ հարցնում է՝ լափամանդ ավարտվել է, ես ասում եմ՝ բացատրիր՝ ո՞րն է լափամանը: Ասում է՝ ո՞նց չգիտես, ուտելու տեղն է: Ասում եմ՝ ձեր տանը դրանից կա՞: Ասում է՝ այո: Այդ կերպարի անունը Թոռնիկ է, ասում եմ՝ այ ցավդ տանեմ, եթե ձեր տանը լափաման կա, ու մամադ, տատիկդ ու մյուսները դրանով են ուտում, ինչի՞ ես եկել ու իմ մոտ լափաման ման գալիս, երբ ես ուտում եմ դանակով և պատառաքաղով: Ասում է՝ գնամ՝ Վաղինակին ասեմ: Ասում եմ՝ Վաղինա՞կն ով է, եղբա՞յրդ, ասում է՝ Վաղինակը մամաս է, տղամարդ կնիկ է, արի՝ նրա քֆուրների վերջին աշուն-ձմեռ հավաքածուն ցույց տամ՝ Յութուբում, Ինստագրամում, ամեն տեղ: Այսպիսի պերսոնաժները հետաքրքիր են և շատ կարևոր, որովհետև մարդկանց միջից ներվը դուրս է գալիս դեպի այդպիսի հարցեր տվողը, թե՝ ինչո՞ւ սահմանին չես, «ԵՊՀ»-ից դուրս գանք՝ մտնենք ՆԱՏՕ, որ էժան ռաստամոժկա անենք, և այլն»:

Հարցին՝ որո՞նք ենք մեր երկրի առջև ծառացած անլուծելի խնդիրները, քանի որ ներկայացումն ու ֆիլմը դրանց ևս անդրադառնում են, նա պատասխանեց. «Մինչ հարցին պատասխանելը ասեմ՝ պատկերացրեք՝ հիմա լիներ 2013 կամ 2014թ., ես գայի այստեղ, ինչի՞ց էինք խոսելու, մենք նման խնդիրներ չունեինք և պետք է խոսեինք, օրինակ՝ երաժշտությունից, առօրյայից, ընտանեկան հոգսերից, քաղաքի խնդիրներից: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եղավ, կատաստրոֆայից հետո ծառացած խնդիրներ չեն լինում: Ես այսքան տարվա ստեղծագործող, մտածող մարդ եմ ինձ համարում, բայց 2015թ. իմ մտքով չէր անցնի, նույնիսկ վատ երազում չէի կարող պատկերացնել, որ մեր երկրի հետ նման բան կարող է լինել: Ես չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, որովհետև խնդրից բացի՝ ուրիշ բան չկա: Մարդիկ կոտրված են, և եթե ցույց չեն տալիս, դա իրենց կիրթ լինելուց է գալիս, որ շատ դեպքերում ցույց չեն տալիս: Ես նկատի ունեմ նորմալ մարդկանց՝ հայերին: Ես ինչպե՞ս էի իմ օրն անցկացնում այն ժամանակ և հիմա: Ես ունեի ահագին ծանոթ-բարեկամներ, որոնց վրա ես հիմա անգամ թքած չունեմ, մարդիկ կան, որոնք մեռան իմ համար, ու դրանք քիչ չէին: Այնպես չէ, որ դա ինձ համար կորուստ էր: Ես շատ կոպիտ եմ արտահայտվել: Նրանք ավելի լավ է փողոցում ինձ չտեսնեն, դա շատ վտանգավոր է: Որ տեսնում են ու մոտենում են պադոշի պես, որ իբր ոչինչ չի եղել, ուզում են կատակ անել, ես շատ կոպիտ եմ պատասխանում, ու իրենք փախչում են այդտեղից»:

Վահրամ Սահակյանը նկատեց՝ երկրում առկա իրավիճակից դուրս գալու համար ոչ միայն կամք, այլև կարողություն է պետք. «Եթե դու հեղափոխական ես ու լավ մարդ ես, պետք է մտնես դերի մեջ, խաբես, խորամանկես: Չե Գևարան մեռած ժամանակ ավելի վտանգավոր էր, քան այսօրվա հեղափոխականները, որոնք ոչ կամք ունեն, ոչ կարդացել են, թե ինչպիսին պետք է լինեն: Այսօրվա գործիչներին ես չեմ մեղադրում, ես եղածների մասին չեմ խոսում, ես ընդամենը ասում եմ, թե ինչպիսի մարդ պետք է լինի, որի հետևից գնան: Լավ մարդու հետևից չեն գնում: Մարդիկ սիրում են խաբվել, լսել այն բաները, ինչ ուզում են լսել, նրանց պետք է խաբել ու կազմակերպել իրենց ցանկացած հեղափոխությունը: Բոլոր մտահոգները հաստատ դրա հետևից գնալու են, բայց հետո պետք է մտածենք, թե դրան վերջում ոնց ենք հեռացնում, որ տեղը նորմալ մարդ գա ու երկիրը շենացնի: Այսինքն՝ նա պետք է պարզապես միջոց ներկայացնի: Շատ մարդիկ հայտ են ներկայացնում քաղաքական գործչի, հարցազրույցում անպայման ասում են, որ այս իշխանությունները պետք է հեռանան, ու հետո էլ ասում է՝ նախկիններն այսպես, նախկիններն այնպես: Եթե դու քաղաքական հայտ ես ներկայացրել, իշխանափոխություն ես տենչում, ինչո՞ւ ես խոսում նախկիններից, շպիո՞ն ես դու, ո՞ւմ կողմից ես ուղարկված: Եթե կտեսնեք քաղաքական գործիչ, որը խոսքը կսկսի նրանով, որ այս իշխանությունները պետք է հեռանան, բայց հենց ասի՝ նախկիններ, իմացեք՝ ինքը ինչի տղա է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում