Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Տեսանյութեր

Քաջություն ունեցեք տեսնելու սեփական ձախողումը․ չեք կարողանում՝ հեռացեք․ Լիլիթ Գալստյանը՝ իշխանությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ հայտարարությունների ժամին հադես եկավ՝ կարևոր շեշտադրումներով ելույթով, ընդգծելով․

«Չորս-հինգ տարի առաջ անգամ ամենաանհավանական մղձավանջում դժվար էր պատկերացնել, որ մի օր պաշտոնական Հայաստանը կհրաժարվի մեր համազգային նպատակներից ՝ որդեգրելով «չակերտավոր խաղաղության մի գործընթաց», որն ըստ էության հայրենազրկումի և ուրացման քաղաքականությունն է, իրական սպառնալիք հայ ժողովրդի գոյությանն ու պետականությանը։

Դժվար էր պատկերացնել, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն այդքան սինխրոն կլինեն թուրքադրբեջանական շահերին, կփոշիացնեին Արցախի ինքնորոշման իրավունքը, անթարթ հայացքով, առանց մեղքի գիտակցումի կհայտարարեն, թե Հայաստանն այնքան թույլ է և անկարող, որ չի կարող երաշխավորել արցախահայության անվտանգությունը։

Եվ սա ասվում է՝ լավ գիտակցելով, որ հայ մարդուն անպաշտպան ենք թողնում ցեղասպան թուրքի առջև։

Դուք՝ ներկա իշխանություններ, կարող եք հրաժարվել ազգային իղձերից, բայց ՀՀ սահմանադրությունից՝ ՈՉ։

Նախ՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, որն ինքնին պարտադիր իրավական նորմատիվ բովանդակություն ունի, հղում կատարելով Հայաստանի անկախության հռչակագրին՝ ամրագրում է «հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։ Ակնհայտորեն այս նպատակների մեջ նաև Արցախի ինքնորոշման իրավունքն է, որի առնչությամբ 1992 թ. ՀՀ Գերագույն խորհուրդը հետևյալ որոշումն է ընդունել՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Արցախի ինքնորոշումը համազգային նպատակ է եղել։ Այս նախընտրական խոստումով եք իշխանության եկել նաև դուք։

Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Ավելի աղետալի ու դառը իրավիճակ դժվար է պատկերացնել:

Ուզեք թե՝ ոչ, պատերազմն արդյունք էր բանակցայաին գործընթացը զրոյական կետից սկսելու նրա սևեռուն համոզումի, ձեր տարփողած խաղաղության դարաշրջանի սնանկության, ռազմավարական դաշնակիցների հետ արկածախնդիր հարաբերությունների, ներազգային պառակտումի։ Բոլոր ոլորտներում համատարած դիլետանտիզմ է, ապազգային և պարտվողական քաղաքականություն։ Դուք ոչ միայն խաղաղություն չեք բերել, այլև երկիրը կանգնեցրել եք աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում, նոր պատերազմի, նոր զոհերի և նոր կապիտուլյացիայի առջև։

Ուզում եմ ձեզ հիշեցնել նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ հակամարտությունները չեն կարող լուծված համարվել ագրեսիայի կամ պատերազմական սպառնալիքով։

Աներկբա է՝ Ն․ Փաշինյանը ու նրա կաբինետը, որ իշխանության է եկել Արցախի ինքնորոշման իրավունքի և անջատում հանուն փրկության նախընտրական խոստումով հայ ժողովրդի անունից հերթական կապիտուլյացիան ստորագրելու ոչ բարոյական, ոչ էլ՝ քաղաքական լեգիտիմություն չունի։

Առ ոչինչ է Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ պայմանագիր, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Հայաստանի անկախության հռչակագրին:

Սահմանադրության 116-րդ հոդվածի /3-րդ մաս/ համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից:


Քաջություն ունեցեք առերեսվելու իրականությանը, տեսնելու սեփական ձախողումը։

Չեք կարողանում՝ հեռացեք»,-ելույթն ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։