Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Սպորտ

Հայկական ֆուտբոլի մակարդակը համապատասխանում է երկրի կենսամակարդակին. Արթուր Պետրոսյան

Հոկտեմբերի 8-ին «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։

-Պարոն Պետրոսյան, Ձեր տպավորությունները խաղից և խնդրում եմ մասնրամասնել, թե ինչ կատարվեց թիմի հետ երկրորդ խաղակեսում, միանգամայն տարբեր խաղակեսեր տեսանք, ի՞նչ տեղի ունեցավ։

-Իմ կարծիքով շատ հետաքրքիր խաղ ստացվեց, մասնավորապես խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։ Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում։ Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք և խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու։ Չնայած հանդիպման վերջին վայրկյաններին մենք կարող էինք կորզել հաղթանակը, բայց, իմ կարծիքով, այսօր Ղազախստանի հավաքականը արժանի չէր պարտության։

-Ձեր կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո, Դուք կարողացա՞ք արդարանալ ձեր երկրպագուների առջև 1:6 հաշվով պարտությունից հետո։

-Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել, բավարարված են երկրպագուները թե ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ դրական արդյունքով խաղն ավարտելու համար։

-Երկրորդ խաղակեսի սկզբից Ղազախստանը սկսեց խաղալ չորս պաշտպանով երեքի փոխարեն և խաղակեսի առաջին 15-20 րոպեները ձեր ֆուտբոլիստները ձախողվեցին։ Այնուհետև Դուք փոփոխություններ կատարեցիք։ Արդյո՞ք Դուք ուշ նկատեցիք, որ Ղազախստանը փոխեց դասավորությունը։

-Ոչ, մեր համար մեծ նշանակություն չուներ Ղազախստանի դասավորության փոփոխությունը։ Ինչպես արդեն նշեցի, երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք վերահսկել խաղը, իսկ երկրպագուներն արեցին ամեն ինչ, որպեսզի Ղազախստանը նետվի գրոհելու։ Պետք է հասկանալ, որ տնային պարտությունը 1:6 հաշվով հենց այնպես չի անցնում։

-Ղազախստանը և Հայաստանը զբաղեցրեցին խմբում վերջին երկու տեղերը։ Արդյո՞ք այս թիմերն իսկապես ամենաթույլն էին խմբում։

-Ըստ երևույթի` այո, քանի որ կարծում եմ, որ վիճակագրությունը չի խաբում։

-Ո՞վ Ղազախստանի կազմում ավելի շատ խնդիրներ ձեզ պատճառեց։

-Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել։ Թիմային խաղը շատ լավ ստացվեց, մասնավորապես երկրորդ խաղակեսում, ագրեսիվ էին խաղում, լավ էին տեղաշարժվում և բարձրից փոխանցումները շատ խնդիրներ էին առաջացնում մեր համար։

-Ինչու՞ ամբողջ խաղին մասնակցեց Սարգիս Ադամյանը, գո՞հ եք արդյոք իր խաղից և ինչու՞ իր հնարավորությունը չստացավ Տիգրան Բարսեղյանը։

-Ինչպես ես ասել էի, մեկ հարկադրված փոփոխություն կատարեցինք և չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ կարող էինք պարտվել։ Ես գոհ եմ Ադամյանի գործողություններից, իրեն այսօր միայն չհաջողվեց գոլ խփել, քանի որ նա դարպասը գրավելու երեք հնարավորություն ուներ։

-Այսօր Հենրիխ Մխիթարյանը խաղում էր ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը։

-Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխն օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին։

- Դուք ասել եք, որ որոշում կկայացնեք վերջին հանդիպումից հետո։ Արդյո՞ք այս արդյունքը կստիպի Ձեզ որոշում կայացնել, թե ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Դուք կողմնորոշվեք։

-Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել։

-Ինչպիսի՞ն եք տեսնում ներկա կազմի հեռանկարը։ Սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա։

-Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո և կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորոթյուն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում և հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։

-Այսօր Ղազախստանը հանդես եկավ գրեթե պահեստային կազմով, իսկ Երևանում խաղում էր հիմնական կազմը։ Կարո՞ղ եք համեմատել այսօրվա հավաքականը, Երևանում հանդես եկած թիմի հետ։

-Ինձ ավելի դուր եկավ այսօրվա հավաքականը։ Ես համաձայն չեմ, որ դա պահեստային կազմն էր։

-Խորհրդային Միության տարիներին հայկական ֆուտբոլը բարձունքի վրա էր։ Ինչու՞ հիմա շոշափելի անկում է արձանագրվել։

-Ինչպես գիտեք մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը վեց թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխնում է երկրի կենսամակարդակին։

-Մոսկվայի «Լոկոմոտիվում» խաղում է Կորյանը և շատ այլ օրինակներ էլ կան։ Իրենք չե՞ն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։

-Գիտեք այստեղ խնդիր կա։ Այն ֆուտբոլիստը, որը խաղում է Հայաստանի հավաքականում և Ռուսաստանում, միանգամից դառնում է լեգիոներ։ Այդ պատճառով էլ այդ ֆուտբոլիստի մոտ խնդիր է առաջանում, կկարողանա նա արդյոք խաղալ իր թիմի հիմնական կազմում։ Սա մեծ խնդիր է և հուսով եմ, որ գոնե աշխարհի առաջնությունից հետո այն լուծում կստանա։

-Հայաստանը միշտ լավ հարձակման գիծ է ունեցել, բայց այսօր խփել է ընդամենը մեկ գոլ։ Ինչպե՞ս եք գնահատում Ղազախստանի պաշտպանների խաղը։

-Ես արդեն ասել եմ, որ թե մեր և թե Ղազախստանի պաշտպանները շատ սխալվեցին, մասնավորապես խաղի մեկնարկում։ Գոլ խփելու երեք հնարավորություն մենք ունեինք, երեք` նրանք։ Կարող եմ ասել, որ այնուամենայնիվ, հարձակման գիծն իր գոլերը խփում է, որովհետև միայն Ռումինիայում մենք չկարողացան գոլ խփել, մյուս խաղերում առնվազն մեկ գոլ եղել է։

ՀՖՖ