Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Հրապարակվածը խաղաղության պայմանագիր չէ, ոչնչացման պայմանագիր է

Էս արդեն չորրորդ տարին ա, որ ինձ շատերը տեսնում ու հարց են տալիս․ բա ինչ ա՞ լինելու, լավ սրա վերջը որն ա՞, բա լավ հետո՞։ Ժողովուրդ ջան, քանի որ այ էդ բոլոր հարցեր տվողները հիմնականում իմ եթերները նայում եք, միանգամից ասեմ, այ էն սաղ որ ասում էի, այդ ամենը ու դրա վերջը արդեն եկել ա։ Տեսեք․ Սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել և արդյունքում «ստացել» են մի փաստաթուղթ, որը հոկտեմբերի 6-ին Պրահայում դրվել է Փաշինյան-Ալիև բանակցությունների սեղանին՝ որպես հիմնական բանակցությունների հիմք։ Երեկ բացահայտվեց այդ փաստաթուղթը, որը ժողովրդից գաղտնի բանակցում են ու, ըստ երևույթին, ոչ թե բազմաթիվ բանակցված փաստաթղթերից մեկն է, այլ՝ վերջնականը։ Ընդ որում, շեշտեմ, չկա որևէ հերքում իշխանական որևէ ներկայացուցչի կողմից․ այսինքն՝ այդ փաստաթուղթը խիստ հավաստի է։

Դա ամենից անընդունելի թուղթն է, որ երբևէ կարելի էր պատկերացնել։ Նրա մեջ գրված է․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ-ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանության միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»:

Արդեն 31 տարի անկախ Արցախի Հանրապետության քաղաքացին, ըստ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ ընդամենը Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի բնակիչ է, ընդամենը հայկական էթնիկ համայնք, ազգային փոքրամասնության խումբ։ Հիմա կհարցնեք, դե լավ է՜, ուզում ես ասես, որ Փաշինյանը ինչքան էլ վատը որ լինի, գնում է ու ակտիվ հանդիպումներ ունենում Ալիևի հետ, որպեսզի արցախցիները դառնան էթնիկ փոքրամասնություննե՞ր, Ադրբեջանի մարզերից մեկո՞ւմ, ընդամենը ներկայացուցիչ ունենան, որը քննարկում կանցկացնի Ալիևի նշանակված ներկայացուցչի հետ։ Այո, ժողովուրդ ջան, էդ է, որ կա։ Ցավոք, բայց իրականությունը, շատ ավելի վատ է, քան կարող էիք պատկերացնել։

Մի քանի օր առաջ ինքնահարցազրույց էր տալիս, ասում էր՝ Ալիևը ինձ հետ չի բանակցում, թող Արցախի հետ բանակցի, իբր դե մեր ուզածն էլ էդ ա։ Արցախից էլ հայտարարեցին, թե՝ պատրաստ ենք բանակցել։ Մնում էր Ալիևը արձագանքեր, նա էլ ասեց, թե գիտեք ինչ, ղարաբաղցիները մեր քաղաքացիներն են, մենք ինքներս կորոշենք նրանց հետ երբ խոսել ու ոնց։ Հիմա հարց եմ տալիս էդ բանակցելու պատրաստ իմ միամիտ հայրենակիցներին․ այ ես ձեր ցավը տանեմ, ո՞ւմ հետ եք բանակցելու, գիտե՞ք։ Էդ նիկոլ-ալիև թուղթը տեսել ե՞ք։ Ասում ա՝ դուք ադրբեջանական տարածքի վրա ապրող էթնիկ փոքրամասնություն եք։ Ալիևն էլ ասում է՝ ինքը կորոշի երբ ու ոնց խոսի ձեզ հետ։ Հանգիստ նստեք տեղներդ, կասեր Նիկոլը։ Ու՞մ հետ բանակցեք։ Ժպտացող ու կացինը ձեռքին Ռամիլ Սաֆարովի՞։ Մի հատ ինչ-որ «ճ» կլասի ներկայացուցչի՞։ Ու բանակցելու, իսկ իրականում՝ ընդամենը քննարկելու ոչ թե որպես Արցախի տեր, այլ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնություն՝ ընդամենը ինչ-որ իրավունքներ ունենալու համար։ Դա էլ հարց է՝ ձեզ տալո՞ւ են այդ իրավունքները, թե ոչ։ Վստահ կարող եք լինել՝ չեն տալու։ Ես վստահ եմ, նրանք առաջինը մուռ են հանելու նախորդ 30 տարին նվաստացած լինելու համար։

Դոշ էին ծեծում, թե՝ Արցախի կարգավիճակ կհստակեցվի, բանակցությունների սեղանին վերադարձ ու գնացին բանակցեցին մի թուղթ, որով Արցախն Ադրբեջան է և վերջ, Արցախի քաղաքացին էլ Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություն։ Ի՞նչ եք կարծում, եթե այդ սեղանի շուրջ Հայաստանը ներկայացուցիչ չունենար (ըստ էության՝ չունի էլ), ասենք՝ բանակցեին միայն Ալիևը, Բայրամովը, Էրդողանը և մի եվրոպացի չինովնիկ, ավելի լավ փաստաթուղթ չէի՞նք ունենա։ Ըստ էության, ոչ թե չեն ուզել, այլ չեն կարողացել բանակցել։ Բանակցել չի հաջողվել, պրավալ են տվել ամեն ինչ ու եկել են, շարունակում են գցել սրա-նրա վրա։

Էն որ ասում ենք պետք է բանակցողին փոխել, սրա համար ենք ասում, որ այս աղետները չլինեն։ Ոչ մի բան չի բանակցվում, որը մեր շահերից բխի։ Կետերից մեկում խոսվում է 2022 թվականի սեպտեմբերին գերի ընկածների մասին։ Գերի էլ չեն ասում, այլ՝ «բռնության ժամանակ ձերբակալվածներ»։ Չկա ժամկետ, չկա պարտադրանք․ նաև խոսք չկա 44-օրյա պատերազմի գեիների մասին։ Գերիների հարզատներ, շատ տարօրինակ է ձեր լռությունը․ ձեր հարազատների մասին Նիկոլը ոչ մի տող չի բանակցում․ էն որ ասում են՝ բոլոր ատյաններում մեր թեման դա է, սուտ են ասում, գլխավոր ատյանում էդ թեման չկա։ Հիշեք՝ Ալենն ասել է՝ մեզ համար գոյություն չունեն։ Շարունակեք կուլ տալ, ինչ ասեմ։

Շեշտում եմ․ սա Միացյալ Արևմուտքի քավորությամբ միջնորդած տարբերակն է։ Էն որ բերեցին Նենսի Փելոսիին ու սարքեցին ամենայն հայոց փրկիչ, դրոշները սաղ քաղաքով մեկ տնկեցին (անգամ Հայաստանի անկախության օրը Ամերիկայի դրոշներն էին ծածանվում մեր երկրում), օրումեջ Բլինքենի հետ ա խոսում, Արարատը Բայդենի հետ ա նկարվում, ասացին վերջ՝ ռուսներին պասլատ ենք անում, մտնում ենք Եվրոպա, Ամերիկան մեր հետ ա, այ էս ա, սրա համար է ձեզ հետ, ուրախացեք։

2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարում է՝ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, ու եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Կգամ, կկանգնեմ, կասեմ, ու դուք կորոշեք գնում ենք կարգավորման, թե չէ։

Ինձ զայրացնում է այս լռությունը։ Մինչ էս փաստաթղթի ի հայտ գալը արդեն անոնսել են, որ Ղարաբաղը չեն կարող պահել, ռեսուրս չունեն, Հայաստանից զիջելու են, Գորիս-Կապան հատվածը մերը չէ և այլն։ Ու քար լռություն է։ Պատկերացրեք՝ Էրդողանը վեր կենա-հայտարարի՝ ժողովուրդ, մենք չենք կարողանում այլևս Կիպրոսի թուրքական հատվածի անվտանգությունն ապահովենք կամ՝ Ստամբուլի անվտանգությունն ապահովենք։ Կբերեն Թեքսիմի հրապարակ ու գիտեք ինչ կանեն։ Պատկերացրեք Իսրայելի վարչապետը հայտարարի, որ ժողովուրդ, Երուսաղեմի անվտանգությունը չեմ կարողանում ապահովել։ Կամ, ասենք, Պուտինը հայտարարի, որ էլ վերջ, Ղրիմի, Լուգասկի, Դոնեցկի անվտանգությունը չի կարողանում ապահովել։ Պատկերացնումե՞ք։ Բա սրանք ասել են՝ մենք չենք կարող ապահովել ձեր անվտանգությունը, ու փոխանակ ժողովուրդը գնա էդ ասողի հետևից, դրել-ծաղրում ա, հումոր են անում, քլնգում են։ Աբսուրդ ա, ժողովուրդ, այսպես չի լինում։ Վաղը սրանք ասելու են այ 8-րդ Մասիվում քո տանը տելեվիզր նայող Գառնիկ, քո ու քո ընտանիքի անվտանգությունը այլևս չենք կարող ապահովել, Վանաձորում նստած Վրեժ, քոնն էլ, Սիսիանում ապրող Գասպար, քոնն էլ։ Ու դուք հանգիստ նստած եք, սպասում եք եսիմինչի։

Կարճ ասած՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն փաստաթղթի, որը բացահայտվեց ստորագրումից րոպեներ հետո, այս երկրորդ կապիտուլյացիան այսօր արդեն հայտնի է։ Հենց հիմա մենք բոլորս գիտենք, թե ինչ են անելու մեր երկրների հետ մինչև տարվա վերջ։ Հրապարակվածը խաղաղության պայմանագիր չէ, ոչնչացման պայմանագիր է։ Ասում էին, թե այս իշխանությունները ինչի համար են եկել, առաջին տեղում Արցախի հանձնում էր, մարդիկ ապացուցեցին, որ հենց դրա համար էլ իրենց բերել են։

yerevan.today