Ուկրաինան տեղեկացրել է պայթյունների մասին Լվովում, Ժիտոմիրում, Դնիպրում եւ Խմելնիցկիում
Ուկրաինան տեղեկացրել է պայթյունների մասին Լվովում, Ժիտոմիրում, Դնիպրում եւ Խմելնիցկիում։ Կիեւում օդային տագնապից հետո մի քանի պայթյուններ են որոտացել։
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մի քանի պայթյուններ են որոտացել քաղաքի կենտրոնում՝ Շեւչենկոյի շրջանում։ «Հրթիռներից մեկը Կիեւում ընկել է Վլադիմիրյան փողոցում, Գրուշեւսկու հուշարձանի մոտ»,- գրել է նա Թելեգրամ-ալիքում։
Կիեւում մետրոպոլիտենի բոլոր ուղղություններում գնացքների երթեւեկը 2022թ. հոկտեմբերի 10-ի առավոտվանից դադարեցվել է։ Միեւնույն ժամանակ, մայրաքաղաքի մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները գործում են որպես ապաստարաններ։
Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին տեղեկացրել է մարզի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված հարվածների մասին։ «Գրանցվել են հարվածներ Լվովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին։ Ավելի շատ ինֆորմացիա՝ հետո։ Լվովի բնակիչներ, մնացեք ապաստարաններում, կա նոր հրթիռային հարվածների սպառնալիք։ Ոչ մի լուսանկար, տեսանյութ եւ ենթադրություն մի տարածեք»,- գրել է Կոզիցկին իր Թելեգրամ-ալիքում։
Լվովի քաղաքապետը տեղեկացրել է, որ Լվովում լսվում են պայթյուններ։ «ՀՕՊ-ն աշխատում է։ Մնացեք ապաստարաններում։ Լվովի դպրոցներում դասերն այսօր հեռավար են։ Օնլայն-դասը կսկվի տագնապի ավարտից մեկ ժամ հետո։ Քաղաքում բջջային կապի խափանումները ժամանակավոր են։ Օպերատորն ասում է, որ հիմա կվերականգնեն»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն տեղեկացրել է մարզի վրա հրթիռային գրոհի մասին։ «Կան զոհեր եւ վիրավորներ։ Հարվածների տեղերում աշխատում են բոլոր ծառայությունները»։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է էներգետիկ ենթակառուցվածքին հասցված հարվածների մասին։ «Նախնական երեք թռիչք է եղել Խարկովի ուղղությամբ։ Հարվածել են էներգետիկ ենթակառուցվածքին։ Քաղաքի որոշ շրջաններում լույսն անջատվել է, չկա ջրամատակարարում։ Մարզի էներգետիկ ծառայության մասնագետները, մեր կոմունալ համակարգի աշխատողներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի վերականգնեն Խարկովի նորմալ կենսագործունեությունը»։
ՈւՆԻԱՆ-ի տվյալներով՝ պայթյունները միանգամից հնչում են Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլայեւի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի, Կիեւի եւ այլ բնակելի շրջաններում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ