«Լռեցրու կնոջդ, քանի դեռ ես չեմ զայրացել». Քանյե Ուեսթը դիմել է Ջասթին Բիբերին
Քանյե Ուեսթի վերջին ցուցադրությունը Փարիզում, ինչպես եւ սպասվում էր, առաջացրել է հանրության բուռն արձագանքը։ Եվ այստեղ խոսքը միայն այն մասին չէ, որ ռեփերը խոստացել է ստեղծել իր սեփական նորաձեւության տունը։ Քննարկման մեծ մասը, փաստորեն, հրահրել է Յեի մարզաշապիկը, որով նա դուրս է եկել հյուրերի մոտ։ Նրա մեջքին, տպավորիչ սպիտակ տառերով, գրված էր White Lives Matter («Սպիտակ կյանքերը կարեւոր են»): Այս կարգախոսը Black Lives Matter սոցիալական շարժման վերամշակված կարգախոսն է:
Բնականաբար, համացանցի բազմաթիվ օգտատերեր սկսեցին քննադատել Քանյեին։ Իսկ նրանցից ոմանք նույնիսկ հիշել են 2018 թվականի հարցազրույցը, երբ նա հայտարարել էր. «Երբ լսում ես 400 տարվա գերության մասին․․․ 400 տարի՞։ Սա որպես ընտրություն է հնչում»։ Իսկ քննադատների կողքին էին ոչ միայն Յեի հեյթերները համացանցից, այլ նաեւ հայտնի մարդիկ, որոնց նա անձամբ ճանաչում է։
Vogue ամսագրի խմբագիրը քննադատել է Քանյեին՝ նրա մարզաշապիկը «դաժան ու վտանգավոր» անվանելով։ Դրանից հետո Ուեսթը սոցցանցերի իր էջում հրապարակել է նրա լուսանկարը եւ ծաղրել ամսագրի խմբագրի արտաքինը։ Սակայն Ջիջի Հադիդն ու Հեյլի Բիբերը որոշել են աջակցել կնոջը։ Ըստ ամենայնի, վերջինս զայրացրել է Քանյեին։
Իր նոր գրառման մեջ նա ոչ միայն կատակել է Ջոն Լեջենդի մասին, ով հրապարակավ հայտարարել է Յեի հետ ցանկացած հարաբերությունների ավարտի մասին, այլեւ դիմել է Ջասթին Բիբերին՝ նրանք նախկինում բավականին լավ հարաբերույուններ են ունեցել։ «Ջասթին, լռեցրու կնոջդ, քանի դեռ ես չեմ զայրացել»,- գրել է ռեփերը իր գրառման վերջում։ Մնում է միայն կռահել, թե ինչպես է Բիբերն արձագանքել այս ամենին։ Հայտնի է, որ այժմ արտիստը հիվանդության պատճառով գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ նա չեղյալ է հայտարարել մի քանի համերգ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ