Փաշինյանը միամտաբար, թե դավաճանաբար կարծել է, թե ժողովրդավարությունն ամենաուժեղ ՀՕՊ-ն է, ռակետն է, տանկն է․ Աշոտյան
Նիկոլ, մեղադրում եմ քեզ, որ դու քանդել ես բանակցային դիրքերն ամբողջությամբ, վստահ եմ, գիտակցաբար։ Երկուսուկես տարվա ընթացքում դու քանդել ես բոլոր բանակցային հիմքերը, դու քանդել ես հայկական դիվանագիտության բոլոր խրամատները, արել ես ամեն ինչ, որ Ադրբեջանը, սկսելով 44-օրյա պատերազմը, միջազգային հանրության աչքերում մաքուր ու արդար երևա։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով ԱԺ-ում երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ պատերազմի ընթացքում ոչ մի միջազգային կառույց, լուրջ երկիր Հայաստանին, հայ ժողովրդին, Արցախին չպաշտպանեց, չնայած բոլորը գիտեին, որ Ադրբեջանն է մեղավոր, որ Թուրքիան Ադրբեջանի մեջքին կանգնած է, բոլորը գիտեին, որ Մերձավոր Արևելքից վարձկաններ էին բերվել, որ հիվանդանոցներ ու եկեղեցիներ են ռմբակոծվում Ադրբեջանի կողմից, բոլորը գիտեին, որ ֆոսֆորական զենքեր են օգտագործվում, որ ռազմագերիներին խոշտանգում էին, որ հայ տղեքի մարմինները դիակապտության են ենթարկվում։
«Բոլորը գիտեին, բայց ոչ մեկ չկանգնեց հայ ժողովրդի կողքին, քանի որ խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու բոլոր ջանքերը Նիկոլ Փաշինյանը գցել է ունիտազն ու կոճակը սեղմել է։ Ու դա արել է հորթի հրճվանքով, ատամները մաքրելով, Մերկելի հետ սելֆի անելով։ Դա արել է, որովհետև միամտաբար, թե դավաճանաբար կարծել է, թե ժողովրդավարությունն ամենաուժեղ ՀՕՊ-ն է, ռակետն է, տանկն է»,-ասաց նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»