Փաշինյանն էնպիսի լկտի ստեր է ասում, որ կարծես մտածում է՝ Հայաստանում ապրում է 3 միլիոն ապուշ․ Միհրդատ Մադաթյան
«Վախի մթնոլորտի պահպանումն այսօր ձեռնտու է միան Նիկոլ Փաշինյանին, պարզապես Ադրբեջանն օգնում է Փաշինյանին այդ վախի մթնոլորտը պահել, ինչի ապացույցը ամսի 13-ի հարձակումն էր և այլն, որից հետո ասպարեզ բերվեցին փաշինյանական ինֆորմացիաները՝ մոտավորապես նման բովանդակությամբ՝ կա՛մ մենք կհամաձայնվենք Ադրբեջանի հետ, կա՛մ պատերազմ կլինի»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Հարցին, ըստ որի՝ քաղաքական շրջանակները, փորձագետները Փաշինյանին հաճախ են բռնացնումստելու վրա, ուստի ի՞նչ մեխանիզմներով պետք է հակազդել, որպեսզի հասարակությունը գիտակցի, թե՝ իրականում ինչ է կատարվում և ինչ վտանգների առջև է կանգնած, հոգեբանն ասաց․
«Ստելը վախկոտի ստրատեգիա է, անվախ մարդը երբեք չի ստում, հիմա փորձենք ֆիքսել Փաշինյանի ստելու որակը։ Կա ստելու աստիճան, որ մտածում ես ոնց ստես, որ ճշմարտանման հնչի, ինքդ էլ հավատաս դրան, որ կարողանաս ճշմարտանման ներկայացել, իսկ Փաշինյանն այս պահին էնպիսի ակնհայտ լկտի ստեր է ասում, որ կարծես մտածում է՝ Հայաստանում ապրում է 3 միլիոն ապուշ»,-ասաց Միհրդատ Մադաթյանը։
«Փաշինյանը թողնում է անկյուն ընկած առնետի տպավորություն, ով շատ լավ հասկանում է, որ վերջին օրերն են եկել ու հիստերիկ քայլեր է անում»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»