Արցախ այցելած թուրքերը վախենում են երկրի սահմանները լքել
Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետություն էին այցելել Թուրքիայի 4 քաղաքացի, որից հետո Ադրբեջանը պահանջել էր, որպեսզի Թուրքիան իրեն հանձնի այդ քաղաքացիներին: Թուրքական կողմը հայտարարել էր, որ այցը չի համաձայնեցվել Թուրքիայի կառավարության հետ, ու երկրի ղեկավարությունը կապ չունի դրա հետ: Ավելին՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն, այն թուրքերը, ովքեր Հայաստանի տարածքով կայցելեն Արցախ, օգնություն չեն ստանա արտաքին գործերի նախարարությունից:
Այժմ այցելուներից մեկը՝ Ուֆուկ Ուրասը, հայտարարել է, որ իրենք վախենում են դուրս գալ Թուրքիայի սահմաններից, քանի որ վստահ են, որ ադրբեջանական կողմը ցանկացած երկրից կարող է առևանգել իրենց: Այսպիսով՝ ևս մեկ անգամ հայտարարվում է Ադրբեջանի ապօրինի գործողությունների մասին, և այս անգամ դա հայտարարվում է Թուրքիայից: Տարօրինակն այն է, որ այդ լուրը տարածում են նաև Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները: Ադրբեջանն արդեն ինքն էլ չի թաքցնում, որ այլ երկրներից մարդկանց գողանալու և գերի պահելու հնարավորություն ունի:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)