Անպատժելիությունը նպաստում է վայրագությունների. դե Վաալը՝ մահապատժի մասին
Carnegie Foundation-ի վերլուծաբան Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի տեսանյութը։
«Սարսափելի է. 2020 թվականի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ եւ այժմ այս յոթ անզեն հայ տղամարդկանց ակնհայտ սպանությունը՝ Ադրբեջանի վերջին ներխուժման ժամանակ։ Ուրախ եմ տեսնել ԵՄ-ի այս արձագանքը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով այս թեմայով Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունը։
«Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ մեղավորները պետք է պատժվեն», - ասել էր Տոյվո Կլաարը:
Ավելի վաղ Telegram-ի ալիքներով շրջանառվում էր ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիների մահապատժի սարսափելի տեսանյութ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ