Միջազգային շուկայի գներով ինչ զինտեխնիկա կարելի էր գնել պարգեւավճարներին հատկացված գումարներով
5-րդ ալիքի «90 րոպե» հաղորդման շրջանակում փորձագիտական խմբի անդամ Էլեն Արշակյանը վերլուծություն է ներկայացրել, որտեղ արտացոլված է, թե միջազգային շուկայի գներով ինչ զինտեխնիկա կարելի էր ձեռք բերել պետբյուջեից պարգևավճարներին հատկացված գումարներով: Այսպես, պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 38 միլիարդ դրամ կամ 95 միլիոն դոլար:
Պարգևավճարների առյուծի բաժինը՝ շուրջ 28 մլրդ դրամը կամ 75 տոկոսը բաժին է ընկնում այն պետական կառույցներին, որոնք ըստ էության, ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը:
Ըստ վերլուծության, պարգևավճարներին հատկացված միջոցներով Հայաստանը միջազգային շուկայի գներով կարող էր ձեռք բերել հակաօդային պատշպանության (ՀՕՊ) Տօռ Մ1 ժամանակակից 2 կայան, Պանցիր ՀՕՊ 7 կայան, ՏՕՍ 1 Սոնցեպյոկ 4 կայան: Մեր հանրապետության երկինքը, ըստ ռազմական փորձագետների, հնարավոր կլիներ պաշտպանել 5-6 հակաօդային կայաններով:
Փորձագետները նաև նշում են, որ դրանք ամենաարդյունավետ միջոցներն են անօդաչուների դեմ պայքարում:
Ի հավելումն նշվում է, որ այդ նույն գումարով կարելի էր գնել գերժամանակակից Տ 90 32 տանկ, մոտ 1200 հատ Իգլա տեսակի զենթիահրթիռային կոմպլեքս: Իսկանդեր Մ-ի մեկ կոմպլեքսը, որը ներառում է 6 մարտական մեքենա և 4 հրթիռ: Ամբողջական արժեքը՝ 70 մլն դոլար, իսկ մեկ հրթիռի արժեքը՝ 6,5 մլն դոլար:
Այսինքն, նշված գումարով կարելի էր գնել մեկ ամբողջական Իսկանդեր Մ և ևս 4 հրթիռ:
Ստորև ինֆոգրաֆիկաներով՝ պարգևավճարներին հատկացված միջոցները, ըստ պետական կառույցների, միջազգային շուկայում սպառազինության գները և համադրությունը, թե ինչ զինտեղխնիկա կարելի էր գնել պարգևավճարներին հատկացված միջոցներով:



















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին