Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և անդրադառնում Հայաստանի ներկայիս վիճակին, անվտանգային խնդիրներին, արտաքին ահրաբերություններին և այլ թեմաների: Նախագահը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
«Առաջինը հանրային կոնսոլիդացիան է. սա ուղղակի անհրաժեշտ պայման է, առանց սրա ոչինչ չի ստացվելու: Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, օդում: Սովորաբար կոնսոլիդացիան լինում է բարձր նպատակների հասնելու համար: Հիմա ինչ մտքեր են հնչեցնում. միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար:
Գիտե՞ք կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա: Կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դե կոնսոլիդացիա: Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չեմ հասկանում՝ դա չգիտակցելո՞վ է արվում, թե՞ նպատակաուղղված:
Կապիտուլյացիան դեգրադացիա է առաջացնում, նաև անզորության զգացում, սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել՝ հանրային կոնսոլիդացիա կապիտուլյացիայի համար:
Հնչում է նաև թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ. խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդիրը և չեզոքացնես այն: Հիմա մեզ ասում են՝ միավորվենք խնդրի շուրջ, բայց մեր նպատակը ո՞րն է՝ փրկել Հայաստանը, թե փրկել Հայաստանի պրոբլեմը:
Եթե մենք ուզում ենք հանրային կոնսոլիդացիա, ապա պետք է դա ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդի կամք պահանջող նպատակների համար: Հենց այս կոնտեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է:
Բայց, երբ ասում ենք իշխանափոխություն, այն խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական կամ մասնակի: Օրինակ՝ երբ խորհրդարանն ընտրում է վարչապետի, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է այդ քաղաքական թիմի մոտ: Սա այն հարցն է, որը քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում: Մի բան ակնհայտ է՝ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է»:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները